Լրահոս

22.02.2020 20:01


Գայի պողոտա-Մյասնիկյան-Խուդյակով փողոցների խաչմերուկում Երևանում տրակտորով բարձված քարշակը բախվել է մի քանի ավտոմեքենաների և կողաշրջվել

Գայի պողոտա-Մյասնիկյան-Խուդյակով փողոցների խաչմերուկում Երևանում տրակտորով բարձված քարշակը բախվել է մի քանի ավտոմեքենաների և կողաշրջվել

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում «ԳԱԶ 53» մակնիշի 95 VP 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտա-Մյասնիկյան-Խուդյակով փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Մեծ անիվ» ընկերության ավտովերանորոգման և «Մաքս Օյլ» բենզալցակայանի հարևանությամբ գտնվող բետոնե սալիկապատ հատվածին և առաջ ընթանալով՝ կողաշրջվել։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ով իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, քաղաքացիների օգնությամբ տեղում առաջին օգնությունն է ստացել, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ավտոմեքենան շահագործվում է որպես քարշակ, որի վրա բարձված է եղել տրակտոր, և մինչ սալիկապատ բետոնե հատվածին բախվելը, նա բախվել է 3 այլ տրանսպորտային միջոցի, իսկ կողաշրջվելուց հետո ավտոմեքենայի վրա տեղադրված գազաբալոններից 3-ը պոկվել և մոտ 50 մետր շպրտվել են՝ վնասելով Ford մակնիշի 36 RՍ 723 համարանիշի ավտոմեքենան։

Այս խորագրի վերջին նյութերը