Կարծիք

22.02.2020 17:12


Աննախադե՛պ է, բա ի՛նչ է...

Աննախադե՛պ է, բա ի՛նչ է...

Մինչ մենք գցում-բռնում ենք Սահմանադրական դատարանը` Պողոսից, Արցախը` Նիկոլի «միկրո, մինի և մակրո» հեղափոխություններից փրկելու հնարավորությունները, Սորոսի ճտերը` «ամենաիրազեկ» քաղաքացի Դանիելը, տխրահռչակ Սաքունց «իրավապաշտպանը» և «քաղհասարակության» էլի մի ներկայացուցիչ, միջին տրամաչափի երկու պաշտոնյայի և երկու պատգամավորի` պետաիրավական հարցերի գլխավոր մասնագետ Քոչարյան Անդոյի և «լուսավոր» մի պատգամավորի հետ գլուխ-գլխի տված` քննարկում են ոստիկանության 2020-22թթ. ռազմավարությունը։

Պետությունը ներկայացնողները, հասկանալի է` հյուրի կարգավիճակում են։ Եղանակ ստեղծողը, տոն տվողը, թելադրողը սորոսական հանրույթի առաջապահներն են։ Նրանք են որոշում` ինչպիսին պիտի լինի և ինչպիսին չպետք է լինի մեր անվտանգության, այս դեպքում`ներքին անվտանգության համակարգը, որտեղ, ինչքան հասկանում եմ, առաջնային է լինելու «քաղհասարակության», ասել է թե` նույն սորոսական հանրույթի «վերահսկողական» գործառույթը։

Նույնը պատրաստվում են անել պաշտպանության ռազմավարության հետ։ Հաջորդը, ըստ ամենայնի, կլինի Ազգային անվտանգության ռեֆորմը, հետո` արտաքին քաղաքականության «բարեփոխումը», և այդպես շարունակ։

Աննախադե՛պ է, բա ի՞նչ է` «աննախադեպն» էլ ո՞նց է լինում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը