Քաղաքական

22.02.2020 16:32


«Իմքայլական» պատգամավորները զանգում են գործարարներին և «հրավիրում» «Այո»-ի դրամահավաքին

«Իմքայլական» պատգամավորները զանգում են գործարարներին և «հրավիրում» «Այո»-ի դրամահավաքին

Ինչպես հայտնի է, փետրվարի 25-ին «Դվին» մյուզիք-հոլլում, իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, դրամահավաք-ճաշկերույթ է կազմակերպելու, որի նպատակը առաջիկա սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի համար գումարներ հավաքելն է:

168.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ կուսակցության գրասենյակներից իմքայլական պատգամավորները զանգում են տարբեր գործարարների, ոչ միայն խոշոր, այլև հայտնի, բայց միջին, և նրանց միջև տեղի է ունենում մոտավորապես հետևյալ բնույթի զրույց: Բարևելուց ու ներկայանալուց հետո զանգահարողը տեղեկացնում է փետրվարի 25-ին կայանալիք միջոցառման մասին ու ասում, որ սիրով սպասում են տվյալ անձին:

Մյուս կողմի այն հարցին, թե արդյոք մասնակցությունը պարտադի՞ր է, զանգահարող պատգամավորն արձագանքում է՝ խիստ ցանկալի է:

Հասկանալով, որ հրաժարվելու տարբերակ չունի, ենթադրյալ «նվիրատուն» հարցնում է, թե այնուամենայնիվ, որքա՞ն գումարի ակնկալիք ունեն իրենից, ինչին հետևում է պատասխան՝ որքան շատ, այնքան լավ:

Այս խորագրի վերջին նյութերը