Հանրային հեռուստաընկերության խաչմերուկում բախվել են Kia-ն ու Lada-ն. կա վիրավոր
Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Հանրային հեռուստաընկերության խաչմերուկում, բախվել են Kia Fortе մակնիշի 81 NF 881 համարանիշի և Lada մակնիշի 35 TC 432 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և բժշկական օգնություն ստացած անձի ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: