Ինչո՞ւ են ՀԱԿ–ի հանրահավաքներն անցնում առանց ոստիկանության հետ կապված միջադեպի
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մարտի 3–ին ՀՀ կառավարության շենքի դիմաց բացօթյա առևտրով զբաղվողների բողոքի գործողության ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և ոստիկանների միջև բախմանը՝ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանն ասել է, թե այդ երևույթը շատ տգեղ էր, բայց քանի որ ինքը ներկա չի եղել, չի կարող ասել, թե ով է մեղավոր, ու հավելել է, թե գուցե երկկողմանի ագրեսիա է եղել։
Ասուլիսին ներկա «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ ասել է, թե երկկողմանի ագրեսիայի մասին խոսք չի կարող լինլ, քանի որ կադրերից դա բացահայտ երևում է։
–Ես գիտե՞ք ինչից եմ զարմանում՝ որ «Ժառանգություն» կուսակցության այդ լոկալ բողոքները (ցանկացած բողոք) միշտ ավարտվում են ոստիկանների հետ բախումներով (ես սա որպես քաղաքացի իմ կարծիքն եմ ասում, այլ ոչ թե իշխանության նրեկայացուցիչ. ես իշխանության ներկայացուցիչ չեմ, այլ իշխանության մեջ եմ), բայց ընդդիմության բազմահազարանոց միտինգներում նման ինցիդենտներ չեն լինում։ Ընդհակառակը՝ ոստիկանության և ընդդիմության լիդերների միջև... Այդ ամբողջ զանգվածը որ հավաքվում է, բավականին վտանգ է պարունակում այդ կուտակումը, և զարմանալիորեն ոչ մի միջադեպ չի լինում, նամանավանդ ՀԱԿ–ի վերջին միտինգի ժամանակ, որտեղ, որքանով որ ես եմ տեղեկացված, գոհ էին նաև միտինգի ղեկավարները, որ բազմամարդ միտինգից հետո տեղի ունեցավ երթ, և ոչ մի այդպիսի ինցիդենտ չեղավ։ Ո՞նց է ստացվում, որ ցանկացած մի բողոքի ակցիա, մի փոքրիկ երթ, որտեղ ներկա են «Ժառանգության» ներկայացուցիչները, միշտ բախում է լինում։ Ես չեմ կարող պատասխանել,–ասել է Համլետ Հարությունյանը։
Ստեփան Սաֆարյանն էլ ասել է, թե ինքը չգիտի՝ «Ժառանգության» պատգամավորները «ինչպիսի էֆեկտ են թողնում ոստիկանների վրա», որ նրանք կատաղում են այնպես, ինչպես իսպանական ցուլը, երբ տեսնում է կարմիր կտորը։
Ստեփան Սաֆարյանը նաև անդրադարձել է ՀԱԿ վեջին հանրահավաքում իշխանություններին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի արած երկխոսության առաջարկին և 15 կետից բաղկացած պահանջագրին։
–Մարտի 1-ին ներկայացված այդ պահանջագիրը, իմ տպավորությամբ, կարծես թե խոսում է և զգալիորեն է խոսում Կոնգրեսի մարտավարության փոփոխության մասին, որովհետև եթե նախկինում նախապայմանները դրվում էին, ասում էին՝ թե բոլորը պետք է բավարարվեն, մենք կմտնենք երկխոսության, բայց այս անգամ նրանք ներկայացրել են 15 կետեր և ասում են՝ զգալի մասի բավարարման դեպքում հնարավոր է սկսել երկխոսությունը։ Հիմա, ճիշտն ասած, ես չպետք է որ ասեմ, թե ի՞նչ ասել է զգալի մաս, ո՞ր կետը կամ կետերն են կարևոր։ Համենայնդեպս, ես չգիտեմ՝ բացօթյա առևտուրը մտնո՞ւմ է նրանց առաջնային պահանջների մեջ, թե՞ ոչ,–նշել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե դա վկայո՞ւմ է այն մասին՝ ՀԱԿ–ը կոշտացրե՞լ, թե՞ մեղմացրել է իր դիրքորոշումը՝ Ստեփան Սաֆարյանն ասել է, թե մի քիչ հակասական է։
–Եթե ՀԱԿ–ը ներկայացնում է 15 կետ և ասում է, որ 15 կետերի զգալի մասի բավարարման դեպքում ինքը պատրաստ է մտնել երկխոսության մեջ, ապա սա կարելի է քննարկել իբրև, այսպես ասած, մեղմացում։ Բայց մյուս կողմից, եթե նայում ենք ու տեսնում ենք, որ այնտեղ կա հրաժարականների մի ամբողջ շարք, որոնց բավարարումը գոնե ես չեմ պատկերացնում, որ կլինի, ու գումարած այն, որ այնտեղ կա կետ, որ ես կարող եմ բանակցել Սերժ Սարգսյանի հետ՝ նրա հեռանալու և նոր ընտրությունների շուրջ, մի տեսակ փակուղային իրավիճակ է դառնում,–ընդգծել է նա։

Պատրաստեց Հեղինե Հարությունյանը