Աշխարհ

21.02.2020 16:53


Վարչապետի հավակնություններ չունեմ. Մերաբիշվիլի

Վարչապետի հավակնություններ չունեմ. Մերաբիշվիլի

«Հենց այսօր կարող եմ հայտարարել, որ վարչապետի կամ նախարարի պաշտոնի չեմ հավակնում»,-ասել է Վրաստանի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Վանո Մերաբիշվիլին։

Նա բացառում է, որ հնարավոր է նախկին վարչապետը նախարարի կամ ավելի ցածր պաշտոնի վերադառնա։ Մերաբիշվիլին ակտիվ կլինի քաղաքականության մեջ, ոչ միայն մինչ ընտրություններ, այլ դրանից հետո էլ։

«Ընդդիմությունն ավելի շատ անելիք է ունենալու այս իշխանությունների գնալուց հետո, որովհետև Վրաստանը շատ հետ է գնացել, համաշխարհային տեսանկյունից շատ ետ է մնացել իրադարձություններից։ Կարևոր է երիտասարդների համար հեռանկար ստեղծելը»։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը