Կարծիք

21.02.2020 20:17


Նիկոլի իշխանության ամեն օրը մեր երկիրը գլորում է դեպի անդունդ

Նիկոլի իշխանության ամեն օրը մեր երկիրը գլորում է դեպի անդունդ

Մարդիկ արդեն անտարբեր են դարձել Նիկոլի նույնաբովանդակ հայտարարությունների հանդեպ: Մոտ երկու տարի լինելով իշխանության ղեկին՝ նա խոսում է 50 €-ով Հռոմ թռնելու մասին որպես մարդկանց լավ ապրելու ապացույց:

Սրանից զավեշտալի բան դեռ հայ ժողովուրդը չէր լսել:

Անիմաստ է բովանդակային վերլուծություն անել Նիկոլի ելույթները, դա անիմաստ ժամանակի վատնում է: Մի բան ակնհայտ է, որ նրա իշխանության ամեն օրը մեր երկիրը գլորում է դեպի անդունդ:

Ատելություն և անհանդուրժողականություն բերողը ասում է՝ մեր դեմ են ատելություն տարածում: Ու մի հատ էլ ասում է, որ մեծ, շատ մեծ одолжение անում, որ «ժողովուրդը» ինքնադատաստան չի տեսնում իր ընդդիմադիրներ հանդեպ:

Սա ասում է սիրո և հանդուրժողականության քողի տակ իշխանության եկած նախկին ընդդիմադիր լրագրողը, սա ասում է ԵԽ անդամ պետության ղեկավարը:

Եթե նկատել եք, նիկոլական ֆեյքերը երկար ժամանակ է նույն միտքը գրում են, որ իրենք պատրաստ են ինքնադատաստանի, բայց Նիկոլը չի թողնում: Ստացվում է, որ սա ևս մշակված PR սցենար է ցույց տալու համար, որ ամբողջ ազգը սատարում է «ժողվարչապետին», իսկ ընդդիմադիրները երկիր քանդողներն են և կոռումպացված համակարգը:

Հիմա հարց՝ այդ ո՞ր օրենքով մեր երկրում բացի օրենքով նախատեսված կարգի և դատական մարմնի կարող է դատաստան իրականացնել, ո՞վ կամ ովքե՞ր են այդ մարդիկ, որոնց էլ վարչապետը չի թողնում դա անել և դեռ պետք է ընդդիմությունը շնորհակալ լինի:

Նորմալ երկրներում նույնիսկ նման բաների մասին մտածելը կհամարվի հանցագործություն:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը