Կարծիք

21.02.2020 22:45


Մյունխենյան անհաջող դրսևորումից հետո, գոնե այս անգամ անկեղծ խոսակցություն ստացվեր

Մյունխենյան անհաջող դրսևորումից հետո, գոնե այս անգամ անկեղծ խոսակցություն ստացվեր

Մյունխենյան անհաջող դրսևորումից հետո, գոնե այս անգամ անկեղծ խոսակցություն ստացվեր։

Էլի չստացվեց։

Ձանձրալի ու միատեսակ հերթական հարցազրույց էր։ Պահի տակ ասվածն ամեն անգամ ավելի հակահայկական է ստացվում, քան նախորդը։

Ու ամեն անգամ Արցախի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը հստակեցնելու փոխարեն, առաջ է քաշում հերթական մակերեսային, հպանցիկ ձևակերպումները (միկրո, մինի, նանո…)։

Իսկ հաղորդման մեխը պարզվեց՝ ՍԴ-ի նկատմամբ հակաիրավական գործընթացի հերթական քարոզն էր։

Գնալով «ահագնացող» քարոզի վտանգավոր ու կործանարար ազդեցությունը այս անգամ միայն ներհայաստանյան չէր։

Կասկածի տակ դրվեց Վենետիկի հանձնաժողովի անաչառությունը, մասնագիտական որակները։

Սպասենք հետևանքներին։

Քանի որ ՀՀ-ում շատ շուտով բոլորը կազատվեն մեղքերից։ Մենք թևակոխել ենք Վենետիկի հանձնաժողովի մեղքերի գույքագրման մի նոր փուլ։ Դրան անխուսափելիորեն հետևելու է Վենետիկի հանձնաժողովի ապաշխարհման և ներման փուլը։

Հ.Գ. Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, իսկ Հռոմի տոմսը՝ 50€:

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը