Քաղաքական

21.02.2020 12:44


Դատական նիստ՝ «Կյանք և ազատություն» գրքի գովազդի չթուլատրման վերաբերյալ (տեսանյութ)

Դատական նիստ՝ «Կյանք և ազատություն» գրքի գովազդի չթուլատրման վերաբերյալ (տեսանյութ)

ՀՀ վարչական դատարանում տեղի է ունենում նախնական դատական նիստ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեչտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդումը չթույլատրելու դեմ բողոքի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական բյուրո էր դիմել Սփեյս Մենեջմենթ ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքի իրավատերը և հայտնել, որ Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է գովազդի թույլտվություն տրամադրել։ Փաստաբան Ալեքսանդր կոչուբաևը ևս դիմելով քաղաքապետարան և ստանալով մերժում՝ դիմել է վարչական դատարան։Ավելի ուշ պարզվել էր, որ քաղաքապետարանի թույլտվությամբ, այն վահանակներին, որոնց վրա նախատեսվում էր տեղադրել «Կյանք և ազատություն» գրքի գովազդը, տեղադվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» ձեռագրի գովազդը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը