Լրահոս

21.02.2020 12:45


Դիլիջանում գործող «Հալեպ» ռեստորանի դիմաց բախվել են «ՈՒԱԶ»-ն ու Mitsubishi-ն

Դիլիջանում գործող «Հալեպ» ռեստորանի դիմաց բախվել են «ՈՒԱԶ»-ն ու Mitsubishi-ն

Երեկ՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում՝ «Հալեպ» ռեստորանային համալիրի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Հաղարծին գյուղի բնակիչներ՝ 23-ամյա Նվեր Բ-ի վարած Mitsubishi Pajero Junior մակնիշի 34 ՔՄ 323 համարանիշի և 49-ամյա Բակուր Թ-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի 34 NO 830 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, վթարի հետևանքով 4 հոգի, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ին Դիլիջանի հիվանդանոցից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ։

Ավտոմեքենաները, որոնք վերածվել էին մետաղե ջարդոնի, քննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը