Այս իրավիճակում տրամաբանական են շարունակվող արտագաղթը և ծնելիության ցածր ցուցանիշները
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2019 թվականին գրանցվել է 7.6 % տնտեսական աճ, որից 5.31 տոկոսային կետն ապահովել են առևտուրն ու ծառայությունները, արդյունաբերության մասնաբաժինը` 1.86 %, շինարարությանը՝ 0.27%, իսկ գյուղատնտեսությունը տնտեսական աճը նվազեցրել է 0.54 %-ով:
Այսինքն` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այդ աճը ներառական չէ: Այդ աճից հիմնականում օգտվել են օլիգարխները, խոշոր ներմուծողները, բանկերը, շահումով խաղերի տերերը, հանքարդյունաբերական ընկերությունները: Եվ այս իրավիճակում տրամաբանական է շարունակվող արտագաղթը և ծնելիության ցածր ցուցանիշները:
Հ.Գ. Մոտակա ամիսների ընթացքում դեռ հնարավոր է վերանայվի 7,6%-ի տնտեսական աճի ցուցանիշը: Սովորաբար 0,1-0,3%-ի չափով փոփոխություններ են լինում, հետևաբար պետք չէ շտապել հայտարարելով, որ 2008 թվականից հետո ամենաբարձր ցուցանիշն է, քանի որ 2017 թվականին կոալիցիոն կառավարությունը նույնիսկ մեծ ստվերի պայմաններում գրանցել էր 7,5% տնտեսական աճ: Մեծապես այդ ստվերի մի մասը կրճատելու հաշվին է, որ ներկա իշխանությունները ապահովել են բացարձակ թվով բարձր ցուցանիշ:

Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան էջից