Կոտայքի մարզում DAF բեռնատարը «Չայնիի» ոլորաններում կողաշրջվել ու մասամբ փակել է ճանապարհը
Այսօր` փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Գեղամ Սարգսյանը իր վարած DAF մակնիշի 02 Լ 608 համարանիշի կցորդիչով Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է ելել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնւմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն ճանապարհը մասամբ փակվել է։
Ավտոմեքենան վերամբարձ կռունկների միջոցով դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառներից մեկը եղանակի անբարենպաստ պայմաններն են եղել, հիմնականում՝ մառախուղը և վատ տեսանելիությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։