Լրահոս

21.02.2020 12:30


Opel-ը բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել է «RANoil» բենզալցակայանում

Opel-ը բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել է «RANoil» բենզալցակայանում

Երեկ՝ փետրվարի 20-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Opel մակնիշի 36 DA 059 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Բրազիլիայի հրապարակ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, այնուհետև գլխիվայր շրջվելով՝ հայտնվել «RANoil» բենզալցակայանի տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Վարորդին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնութունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը