Տոտալիտար աղանդները՝ գունավոր հեղաշրջումների սպասարկու. Աստծո կողմից ուղարկված փրկիչ
Տարբեր երկրներում իրականացված գունավոր հեղափոխությունների նախապատրաստման և իրականացման գործում կարևորագույն դեր են խաղում այսպես կոչված տոտալիտար աղանդները, որոնք հանդիսանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների մասնաճյուղեր, ապահովում են իրականացվող հեղաշրջման զանգվածային բաղադրիչը։
Աղանդավորական կազմակերպությունների անդամներն առավել մոտիվացված են լինում դուրս գալ գործող իշխանությանների դեմ, քանի որ մանիպուլացված լինելով կրոնական աղավաղված մեկնաբանություններով, համարում են, որ գործող իշխանությունը չարից է, իսկ իշխանությունների դեմ հանդես եկող ուժը Աստծո կողմից ուղարկված փրկիչ է։
Արևմտյան ուղեղային կենտրոնների կողմից մշակված հատուկ միջոցառումների արդյունքում՝ միլիոնավոր մարդիկ ներգրավվում են աղանդավորական կազմակերպությունների շարքերում, որոնք, ըստ անհրաժեշտության, հեղաշրջումների ժամանակ օգտագործվում են որպես փողոցային կարևոր ուժ։ Հատկանշական է, որ աղանդավորական կազմակերպությունների գլխավոր մասնաճյուղերը հիմնականում գտնվում են Միացյալ Նահանգներում։ Կարծիք կա, որ դեռևս ԽՍՀՄ տարիներին ԱՄՆ-ում նախապատրաստվում էին հատուկ կրոնական ուղղվածություն ունեցող միսիոներներ, որոնք ուսումնասիրելով ԽՍՀՄ ժողովուրդների մշակույթն ու ավանդույթները հետագայում տեղափոխվում էին ԽՍՀՄ տարածք։
ԽՍՀՄ տարածք արևմտյան կրոնական կազմակերպությունների մուտքը հատկապես աշխուժացավ անցյալ դարի 80-ական թվականների վերջից՝ ԽՍՀՄ փլուզման գործընթացներին զուգահեռ։ Հայաստանում այդ հոսքը նկատելի դարձավ հատկապես 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո. օգտվելով ժողովրդի բարոյա-հոգեբանական վիճակից, կրոնական միսիոներները սկսեցին մարդկանց հավաքագրումը իրենց կազմակերպությունների շարքերում։ Սկզբում, որպես կանոն, այս կազմակերպությունները գործող իշխանությունների առջև բարձրացնում են կրոնական ազատությունների և ավանդական կրոնական կառույցների հետ հավասարության ապահովման հարցը, ապա՝ պարտադրում են օրենքներ, որոնք թույլ կտան աղանդավորական կազմակերպություններին անարգել գործել տվյալ երկրի տարածքում: Արդյունքում, նրանց գործունեությունը դառնում է գրեթե անվերահսկելի։ Միաժամանակ, համապատասխան աշխատանքներ են կատարվում տվյալ երկրում ավանդական եկեղեցու դիրքերի և ազդեցության թուլացման ու վարկաբեկման ուղղությամբ։ Այսօր Հայաստանում գործում են շուրջ 60 կրոնական կազմակերպություններ, որոնց մեծամասնությունը աղանդավորական են։ Սակայն կան գործող բազմաթիվ չգրանցված կազմակերպություններ։
Պետականության հիմքերի խարխլման առումով, առավել վտանգավոր է համարվում «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպությունը, որի գործունեությունը Ռուսաստանում արգելվեց 2017 թվականին՝ ՌԴ գերագույն դատարանի որոշմամբ։ Դատարանը այդ աղանդավորական կազմակերպության գործունեությունը ճանաչեց էքստրեմիստական և բռնագրավեց ողջ ունեցվածքը։ Ռուսաստանում «Եհովայի վկաներ» աղանդի գործունեության արգելքից հետո մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ կազմակերպության ռուսաստանյան մասնաճյուղի ֆինանսական և մարդկային ռեսուրսների ներհոսք է սպասվում դեպի հետխորհրդային այլ երկրներ, մասնավորապես՝ նաև Հայաստան։
Հիշեցնենք, որ «Եհովայի վկաներ» աղանդի հետևորդները սպասելով իրենց պատկերացմամբ «Արմագեդոնին» (աշխարհի վերջին), մերժում են պետությունը և պետական կառույցները։ Խոսքը հատկապես վերաբերվում է զինված ուժերին։ Օգտվելով կրոնական ազատությունների մասին օրենքով սահմանված լայն հնարավորություններից, այդ կազմակերպությունը զբաղվում է բացահայտ հոգեորսությամբ:
Աղանդավորական կազմակերպությունները լայնորեն կիրառվել են հետխորհրդային տարածքում գունավոր հեղափոխությունների իրականացման գործում։ Դրա վառ օրինակ է Ուկրաինան, որտեղ 2013-2014 թվականների գունավոր հեղաշրջման արդյունքում իշխանական պաշտոններ ստացան տոտալիտար աղանդների շարքերով անցած գործիչներ. Օրինակ՝ Ալեքսանդր Տուրչինովը և Արսենի Յացենյուկը։ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների գունավոր հեղաշրջումը Հայաստանում՝ աղանդավորական կազմակերպությունների ներգրավմամբ իրականացված հերթական հեղափոխությունն էր։
Այսօր արդեն հայտնի է, որ Հայաստանում իրականացված հեղաշրջման փողոցային բաղադրիչի ապահովման գործում առանցքային դեր են խաղացել հիմնականում «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպության հետևորդները, որոնք հեղաշրջման օրերին հրահանգով դուրս եկան հանրապետության փողոցներ։ Իհարկե, աղանդավորական կազմակերպություններն ունեն բազմաթիվ անդամներ նաև պետական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց շրջանում, որոնք իբրև 6-րդ շարասյուն ևս ներգրավված են պետական հեղաշրջման գործընթացում: Չկատարելով ի պաշտոնե իրենց վերապահված գործառույթները՝ նրանք լծված են արտաքին ուժերի կառքին։
Հ.Գ.Այսպիսով, փաստենք, որ տոտալիտար աղանդները, որպես հատուկ ծառայությունների ստորաբաժանումներ, սպասարկում են գերտերությունների (առաջին հերթին՝ արևմտյան) աշխարհաքաղաքական շահերը և անհրաժեշտության դեպքում՝ ներգրավվում գունավոր հեղաշրջումների նախապատրաստման և իրականացման գործում։
Տոտալիտար աղանդները՝ գունավոր հեղաշրջումների սպասարկու. Աստծո կողմից ուղարկված փրկիչ
Տարբեր երկրներում իրականացված գունավոր հեղափոխությունների նախապատրաստման և իրականացման գործում կարևորագույն դեր են խաղում այսպես կոչված տոտալիտար աղանդները, որոնք հանդիսանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների մասնաճյուղեր, ապահովում են իրականացվող հեղաշրջման զանգվածային բաղադրիչը։
Աղանդավորական կազմակերպությունների անդամներն առավել մոտիվացված են լինում դուրս գալ գործող իշխանությանների դեմ, քանի որ մանիպուլացված լինելով կրոնական աղավաղված մեկնաբանություններով, համարում են, որ գործող իշխանությունը չարից է, իսկ իշխանությունների դեմ հանդես եկող ուժը Աստծո կողմից ուղարկված փրկիչ է։
Արևմտյան ուղեղային կենտրոնների կողմից մշակված հատուկ միջոցառումների արդյունքում՝ միլիոնավոր մարդիկ ներգրավվում են աղանդավորական կազմակերպությունների շարքերում, որոնք, ըստ անհրաժեշտության, հեղաշրջումների ժամանակ օգտագործվում են որպես փողոցային կարևոր ուժ։
Հատկանշական է, որ աղանդավորական կազմակերպությունների գլխավոր մասնաճյուղերը հիմնականում գտնվում են Միացյալ Նահանգներում։
Կարծիք կա, որ դեռևս ԽՍՀՄ տարիներին ԱՄՆ-ում նախապատրաստվում էին հատուկ կրոնական ուղղվածություն ունեցող միսիոներներ, որոնք ուսումնասիրելով ԽՍՀՄ ժողովուրդների մշակույթն ու ավանդույթները հետագայում տեղափոխվում էին ԽՍՀՄ տարածք։
ԽՍՀՄ տարածք արևմտյան կրոնական կազմակերպությունների մուտքը հատկապես աշխուժացավ անցյալ դարի 80-ական թվականների վերջից՝ ԽՍՀՄ փլուզման գործընթացներին զուգահեռ։ Հայաստանում այդ հոսքը նկատելի դարձավ հատկապես 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո. օգտվելով ժողովրդի բարոյա-հոգեբանական վիճակից, կրոնական միսիոներները սկսեցին մարդկանց հավաքագրումը իրենց կազմակերպությունների շարքերում։
Սկզբում, որպես կանոն, այս կազմակերպությունները գործող իշխանությունների առջև բարձրացնում են կրոնական ազատությունների և ավանդական կրոնական կառույցների հետ հավասարության ապահովման հարցը, ապա՝ պարտադրում են օրենքներ, որոնք թույլ կտան աղանդավորական կազմակերպություններին անարգել գործել տվյալ երկրի տարածքում: Արդյունքում, նրանց գործունեությունը դառնում է գրեթե անվերահսկելի։ Միաժամանակ, համապատասխան աշխատանքներ են կատարվում տվյալ երկրում ավանդական եկեղեցու դիրքերի և ազդեցության թուլացման ու վարկաբեկման ուղղությամբ։
Այսօր Հայաստանում գործում են շուրջ 60 կրոնական կազմակերպություններ, որոնց մեծամասնությունը աղանդավորական են։ Սակայն կան գործող բազմաթիվ չգրանցված կազմակերպություններ։
Պետականության հիմքերի խարխլման առումով, առավել վտանգավոր է համարվում «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպությունը, որի գործունեությունը Ռուսաստանում արգելվեց 2017 թվականին՝ ՌԴ գերագույն դատարանի որոշմամբ։ Դատարանը այդ աղանդավորական կազմակերպության գործունեությունը ճանաչեց էքստրեմիստական և բռնագրավեց ողջ ունեցվածքը։ Ռուսաստանում «Եհովայի վկաներ» աղանդի գործունեության արգելքից հետո մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ կազմակերպության ռուսաստանյան մասնաճյուղի ֆինանսական և մարդկային ռեսուրսների ներհոսք է սպասվում դեպի հետխորհրդային այլ երկրներ, մասնավորապես՝ նաև Հայաստան։
Հիշեցնենք, որ «Եհովայի վկաներ» աղանդի հետևորդները սպասելով իրենց պատկերացմամբ «Արմագեդոնին» (աշխարհի վերջին), մերժում են պետությունը և պետական կառույցները։ Խոսքը հատկապես վերաբերվում է զինված ուժերին։ Օգտվելով կրոնական ազատությունների մասին օրենքով սահմանված լայն հնարավորություններից, այդ կազմակերպությունը զբաղվում է բացահայտ հոգեորսությամբ:
Աղանդավորական կազմակերպությունները լայնորեն կիրառվել են հետխորհրդային տարածքում գունավոր հեղափոխությունների իրականացման գործում։ Դրա վառ օրինակ է Ուկրաինան, որտեղ 2013-2014 թվականների գունավոր հեղաշրջման արդյունքում իշխանական պաշտոններ ստացան տոտալիտար աղանդների շարքերով անցած գործիչներ. Օրինակ՝ Ալեքսանդր Տուրչինովը և Արսենի Յացենյուկը։
2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների գունավոր հեղաշրջումը Հայաստանում՝ աղանդավորական կազմակերպությունների ներգրավմամբ իրականացված հերթական հեղափոխությունն էր։
Այսօր արդեն հայտնի է, որ Հայաստանում իրականացված հեղաշրջման փողոցային բաղադրիչի ապահովման գործում առանցքային դեր են խաղացել հիմնականում «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպության հետևորդները, որոնք հեղաշրջման օրերին հրահանգով դուրս եկան հանրապետության փողոցներ։
Իհարկե, աղանդավորական կազմակերպություններն ունեն բազմաթիվ անդամներ նաև պետական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց շրջանում, որոնք իբրև 6-րդ շարասյուն ևս ներգրավված են պետական հեղաշրջման գործընթացում: Չկատարելով ի պաշտոնե իրենց վերապահված գործառույթները՝ նրանք լծված են արտաքին ուժերի կառքին։
Հ.Գ.Այսպիսով, փաստենք, որ տոտալիտար աղանդները, որպես հատուկ ծառայությունների ստորաբաժանումներ, սպասարկում են գերտերությունների (առաջին հերթին՝ արևմտյան) աշխարհաքաղաքական շահերը և անհրաժեշտության դեպքում՝ ներգրավվում գունավոր հեղաշրջումների նախապատրաստման և իրականացման գործում։
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից