Քաղաքացիները չպետք է մասնակցեն հակաօրինական և վտանգավոր հետևանքներով լի այս հանրաքվեին. ԱԺՄ
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Ապրիլի 5-ին նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որի նպատակն է Սահմանադրական դատարանի յոթ անդամների լիազորությունների դադարեցումը։ Իշխանությունները հանրաքվեի անցկացումը պատճառաբանում են այն հանգամանքով, թե իբր Սահմանադրական դատարանն այս կազմով խոչընդոտ է կոռուպցիայի դեմ պայքարի և համակարգային բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Այս փաստարկը հիմնազուրկ է, քանի որ մինչ օրս Սահմանադրական դատարանը որևէ խոչընդոտ չի առաջացրել այս իշխանությունների իրավական գործունեության համար։ Հետևաբար հանրաքվե անցկացնելու իշխանությունների մղումները բոլորովին այլ պատճառներ ու նպատակներ ունեն։
«Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցությունը ԴԵՄ է հանրաքվեին հետևյալ պատճառներով.
1. Այս գործընթացն անօրինական է։ Հանրաքվեի անցկացման նախագծի ընդունումը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով, միջազգային իրավաստեղծ պրակտիկայի բացահայտ ոտնահարմամբ։ 2. Աշխարհի բոլոր կայացած ժողովրդավարական և իրավական պետություններում բարձրագույն դատական մարմիններն իրենց անկախությամբ իշխանությունների բաժանման համակարգում կարևոր զսպող օղակ են՝ թույլ չտալու իշխանության եկած քաղաքական ուժերին երկրի օրենքները ծառայեցնել իրենց քաղաքական շահերին։ Այդ իսկ պատճառով միջազգային պրակտիկայում ձևավորվել են հստակ չափորոշիչներ և սկզբունքներ, որպեսզի օրվա քաղաքական իշխանությունը հնարավորություն չունենա ազդեցություն ունենալ դատական իշխանության վրա և կամայական փոփոխություններ անել դրա կազմում։ 3. Եթե, այնուամենայնիվ, հանրաքվեն կայանա և ստանա դրական արդյունք (ինչը, մեր համոզմամբ, հնարավոր չէ առանց կեղծիքների), ապա ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ մեր երկրի համար.
· կստեղծվի նախադեպ ցանկացած հարց անօրինական ճանապարհով լուծելու համար, · կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքական նոր իրավիճակի անվան ներքո կընդունվեն օրենքներ, որոշումներ, որոնք էապես կսահմանափակեն մեր հասարակության իրավունքներն ու ազատությունները՝ ձևավորելով մեկ ուժի բացառիկ գերիշխանություն և խոչընդոտելով մեր երկրի ու հասարակության զարգացումը։
Հաշվի առնելով այս ամենը՝ ԱԺՄ-ն գտնում է, որ կուսակցության անդամները և քաղաքացիները ՉՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՆ հակաօրինական և վտանգավոր հետևանքներով լի այս հանրաքվեին։
Սիրելի՛ ժողովուրդ,
Այս հանրաքվեի նախաձեռնությունն ու անցկացումը ցույց են տալիս իշխանությունների պետական մտածողության մակարդակը, իսկ հանրաքվեի արդյունքը ցույց կտա մեր հասարակության, քաղաքական ուժերի հասունության աստիճանը և թե արդյոք մենք պատրա՞ստ ենք լուծել մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և իրագործել մեր երազանքները»։
Քաղաքացիները չպետք է մասնակցեն հակաօրինական և վտանգավոր հետևանքներով լի այս հանրաքվեին. ԱԺՄ
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Ապրիլի 5-ին նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որի նպատակն է Սահմանադրական դատարանի յոթ անդամների լիազորությունների դադարեցումը։
Իշխանությունները հանրաքվեի անցկացումը պատճառաբանում են այն հանգամանքով, թե իբր Սահմանադրական դատարանն այս կազմով խոչընդոտ է կոռուպցիայի դեմ պայքարի և համակարգային բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Այս փաստարկը հիմնազուրկ է, քանի որ մինչ օրս Սահմանադրական դատարանը որևէ խոչընդոտ չի առաջացրել այս իշխանությունների իրավական գործունեության համար։ Հետևաբար հանրաքվե անցկացնելու իշխանությունների մղումները բոլորովին այլ պատճառներ ու նպատակներ ունեն։
«Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցությունը ԴԵՄ է հանրաքվեին հետևյալ պատճառներով.
1. Այս գործընթացն անօրինական է։ Հանրաքվեի անցկացման նախագծի ընդունումը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով, միջազգային իրավաստեղծ պրակտիկայի բացահայտ ոտնահարմամբ։
2. Աշխարհի բոլոր կայացած ժողովրդավարական և իրավական պետություններում բարձրագույն դատական մարմիններն իրենց անկախությամբ իշխանությունների բաժանման համակարգում կարևոր զսպող օղակ են՝ թույլ չտալու իշխանության եկած քաղաքական ուժերին երկրի օրենքները ծառայեցնել իրենց քաղաքական շահերին։ Այդ իսկ պատճառով միջազգային պրակտիկայում ձևավորվել են հստակ չափորոշիչներ և սկզբունքներ, որպեսզի օրվա քաղաքական իշխանությունը հնարավորություն չունենա ազդեցություն ունենալ դատական իշխանության վրա և կամայական փոփոխություններ անել դրա կազմում։
3. Եթե, այնուամենայնիվ, հանրաքվեն կայանա և ստանա դրական արդյունք (ինչը, մեր համոզմամբ, հնարավոր չէ առանց կեղծիքների), ապա ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ մեր երկրի համար.
· կստեղծվի նախադեպ ցանկացած հարց անօրինական ճանապարհով լուծելու համար,
· կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքական նոր իրավիճակի անվան ներքո կընդունվեն օրենքներ, որոշումներ, որոնք էապես կսահմանափակեն մեր հասարակության իրավունքներն ու ազատությունները՝ ձևավորելով մեկ ուժի բացառիկ գերիշխանություն և խոչընդոտելով մեր երկրի ու հասարակության զարգացումը։