Կարծիք

21.02.2020 13:50


Հ1-ին «դըզել ա՞» (լուսանկար)

Հ1-ին «դըզել ա՞» (լուսանկար)

Ասի, փեշիս քարը թափեմ, այնուամենայնիվ, նայեմ Նիկոլ Փաշինյան vs իր իսկ վիրավորական արտահայտություններով բնորոշած Պետրոս Ղազարյան զրիցը: Ի՞նչ ասեմ, սեփական դատողություն ունեցող մարդու համար ծանր գործ է, նաև ակնհայտ՝ ամենատարած մակերեսայնությունը: Բայց դա դեռ մի կողմ:

Հ1-ի «յութուբյան» էջում էի նայում: Տեսանյութի ներքո «ծփում» էին թավիշը, «սերն» ու հատկապես՝ «հանդուրժողականությունը»:

Այլ ալիք լիներ (ասենք՝ ազատություն-մազատություն) բանի տեղ էլ չէի դնի, բայց սա Հ1-ն է... Ու տեսանյութի տակ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, նաև այլ հայ մարդկանց սպանելու, կախելու ուղիղ կոչեր են հնչում:

Ներկայիս Հ1-ի ղեկավար կազմին ընկալելի ժարգոնային բռաթափոնով ասած՝ ձեզի դըզո՞ւմ ա, որ տենց կոչեր են հնչում, էտի սիրո թույն դրսևորո՞ւմ ա, որ տենց հինդ-պինդ պահել եք ձեր էջում դրած ձեր նյութի տակ:

Զրուցողներին վիրավորական արտահայտություններ էլ կան, իհարկե, բայց դա էլ, կներեք արտահայտության համար, չի «դզում»:

Հիացեք (սպանության կոչերից բացի, ուղիղ հայհոյական կամ անձնական վիրավորանքներ, որոնց մի մասը ռետինել եմ, բայց իրենց էջում բաց դրված է):

Հա, ու հետաքրքիր է, ԱԱԾ-ն զբաղվելո՞ւ է մարդասպանության ուղիղ կոչեր անող «դիաննահարությունյաներ»-ով (չի զբաղվի, իհարկե, բայց նավսյակի հարցի տեսքով արձանագրենք):

На изображении может находиться: 1 человек, текст

На изображении может находиться: 2 человека, текст
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը