Իշխանական ճամբարում ԵՊՀ ռեկտորի հարցում որոշակիություն չկա. եթե փորձեն «սորոսական» Հովհաննես Հովհաննիսյանին դարձնել ռեկտոր, ապա իրենք կընկնեն լուրջ հարվածի տակ. «Իրատես»
«Ասում են, թե մինչ այս պահն իշխանական ճամբարում ԵՊՀ ռեկտորի հարցում որոշակիություն չկա: Բանն այն է, որ իշխանությունների և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի համար նախընտրելի թեկնածուն նախկին փոխնախարար, այժմ պատգամավոր, հայտնի սորոսական Հովհաննես Հովհաննիսյանն էր,որը աչքի էր ընկել եկեղեցու, դիակների հրաշիջման իր «տրակտատներով», ստացած «սուպեր» գրանտներով, բայց դոկտորի աստիճան չուներ։
Իսկ երբ ունեցավ, արդեն չուներ ԿԳՄՍ նախարարի և իշխանությունների սատարումը: Ասում են` ինչ-ինչ պատմությունների մեջ հայտնված նախարար Հարությունյանի ու նրա երբեմնի տեղակալ Հովհաննիսյանի միջև «սև կատու» էր անցել: Բացի այդ, իշխանությունները հասկացել են, որ եթե փորձեն Հովհաննիսյանին դարձնել ԵՊՀ ռեկտոր, ապա առաջին հերթին իրենք կընկնեն լուրջ հարվածի տակ. Հովհաննիսյանը կդառնա հզոր «հարթակ», առանց այն էլ` Սորոսի դեմ «Ավարայրի» ելած հասարակայնության համար, արդյունքում կիջնի իշխանությունների առանց այն էլ ասֆալտին հավասարված իմիջը:
Այդ իսկ պատճառով իշխանությունները լվացել են ձեռները ԵՊՀ-ից, որովհետև էլ ավելի «հրատապ»` ՍԴ-ի, հանրաքվեի, Արցախի խնդիրները թակում են նրանց դուռը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Իշխանական ճամբարում ԵՊՀ ռեկտորի հարցում որոշակիություն չկա. եթե փորձեն «սորոսական» Հովհաննես Հովհաննիսյանին դարձնել ռեկտոր, ապա իրենք կընկնեն լուրջ հարվածի տակ. «Իրատես»
«Ասում են, թե մինչ այս պահն իշխանական ճամբարում ԵՊՀ ռեկտորի հարցում որոշակիություն չկա: Բանն այն է, որ իշխանությունների և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի համար նախընտրելի թեկնածուն նախկին փոխնախարար, այժմ պատգամավոր, հայտնի սորոսական Հովհաննես Հովհաննիսյանն էր, որը աչքի էր ընկել եկեղեցու, դիակների հրաշիջման իր «տրակտատներով», ստացած «սուպեր» գրանտներով, բայց դոկտորի աստիճան չուներ։