Լրահոս

21.02.2020 11:12


Ալիկ Սարգսյանը լքել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը․ «Ժողովուրդ»

Ալիկ Սարգսյանը լքել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լքել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը և որոշել է այլևս որևէ քաղաքական կամ հասարակական գործունեությամբ չզբաղվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին ոստիկանապետը հայտարարեց, թե հիասթափված է այն իրավիճակից, որն այսօր առկա է:

«Այո, դուրս եմ եկել, որևէ ընդհարում չկա, ոչ մի բան չի եղել, ուղղակի ես չեմ ուզում կուսակցության աշխատանքով զբաղվել, տարիքս էլ չի ներում, առողջականս էլ չի ներում, տրամադրությունս էլ այդպիսին չի, վաղուց էի որոշել: Գնացել եմ, դիմում եմ գրել, դուրս եմ եկել, շատ նորմալ, շատ բարիդրացիական ցտեսություն եմ ասել, ոչ մի հակասություն չի եղել: Հավատացե՛ք, ընդհարում չի եղել ու չի կարող լինել. եթե նման բան լիներ, ապա ես առաջինը դրա մասին կխոսեի: Ես ուղղակի վաղուց էի որոշել»:

Միևնույն ժամանակ Ալիկ Սարգսյանը, կարծես թե, ընկճված էր և կոչ արեց մոռանալ իրեն, քանի որ ամեն ինչից հոգնել է: «Չեմ ուզում՝ որևէ բան իմ մասին գրվի. դրանք հերյուրանքներ են, որ տարածվում են, սուտը, շանտաժը, զրպարտանքը շատ-շատ է, ինչ-որ հակասական տեղեկություններ են հրապարակվում: Չգիտեմ, հոգնել եմ այդ ամենից, այս չարախոսությունից, ուղղակի հոգնել եմ»,-հավելեց նա:

Հավելենք, որ «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրված նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը