Քաղաքական

21.02.2020 11:04

Փաշինյանը ապրիլի 5-ին կրկին ծայրահեղությունների կդիմի․ «Իրավունք»

Փաշինյանը ապրիլի 5-ին կրկին ծայրահեղությունների կդիմի․ «Իրավունք»

«Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեր­թական ծայրահեղ քայլերին է պատ­րաստվում ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարո­զարշավի ժամանակ:

Մեր աղբյուրի տե­ղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը կրկին «Ռեմբո»-ի կերպարով պատրաստվում է թոզ փչել ժողովրդի աչքին, հարկ եղած դեպքում դիմել ծայ­րահեղությունների:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը գիտակցում է և նաև շատ է մտահոգ­վում 650.000 «ԱՅՈ»-ն օրինական ճա­նապարհով չապահովելու մասին, ուս­տի նա կգնա աննախադեպ ծայրահե­ղությունների, ինչի ականատեսը մենք լինում ենք վերջին երկու տարվա ըն­թացքում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։