Հակասահմանադրական հանրաքվեն ցույց է տալու «նոր» Հայաստանի պողոսացվածության աստիճանը` ուրիշ ոչի"նչ
88 գլուխ քայլարածի 100 տոկոսանոց «դոբրոյով» ՍԴ դատավորներին գործից «օրհասական հարցով» հակասահմանադրական հանրաքվեի գնալու որոշումից առաջ, երբ կարգին մարդիկ ասում էին, թե դրանց մեջ էլ կան պարկեշտ, պետության վաղվա օրով մտահոգ, պատասխանատու մարդիկ, որոնց համար հայրենիքը դատարկ խոսք չէ, զարմանում էի։
Մտածում էի` ո՞ւր են, էլի, այդ պարկեշտ, պատասխանատու, հայրենասեր մարդիկ, որոնց ես և իմ նման շատերը, չգիտես ինչու, չեն տեսնում։ Նույնիսկ բարդույթավորվում էի, ասում էի` կարո՞ղ է տեսողության հետ խնդիր ունեմ կամ առնվազն`կանխակալ կարծիք ժողընտիր «հպարտ» երեսփոխանների վերաբերյալ։
Փետրվարի 6-ի «պատմական» քվեարկությունից հետո, երբ բոլորը, առանց բացառության, նախ`անարգանքի սյունին գամեցին Սահմանադրությունը վերջնականապես «չուլ» դարձնելու ազգափրկիչ գաղափարին ընդդիմացող «շնաբարո դուրսպրծուկ» հակապետական ուժերին, հետո մի մարդու պես վավերացրին «բարձրյալի» կամքը` «ղռռալեն» անցկացրին իրավական առումով, մեղմ ասած, խնդրահարույց, քաղաքական առումով` անմեղսունակ այդ որոշումը, հասկացա, որ չէի սխալվում։
Սխալվում էին նրանք, ովքեր փորձում էին դրական հատիկ տեսնել այնտեղ, որտեղ դա երբևէ չի եղել, չկա ու չէր կարող լինել`ի սկզբանե։ Պարզ պատճառով` չար ծառը բարի պտուղ չի տալիս. չի տալիս, և վերջ` թեկուզ գլուխդ պատով տուր։ Նրանք բոլորը Նիկոլ են` Նիկոլի կլոններն են, ու դրա հետ ոչինչ չես անի, Նիկոլով եկել, գլխներիս պատգամավոր են դարձել, Նիկոլով, Նիկոլի հետ էլ գնալու են մղձավանջային ծանր երազի պես։
Վերջին երկու տարում ով չի ալարում (խոսքը միաբջիջների մասին չէ)` խոսում է ժողովրդին սև-սպիտակի, յուրայինների և օտարների, մերոնց ու ձերոնց բաժանելու, քաղաքական դաշտը մեթոդաբար ականապատելու, ջրբաժաններ դնելու, բաժանարար գծերը խորացնելու, ատելության ու թշնամանքի թիրախ դարձնելու անթույլատրելիության մասին։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նրանք` մերօրյա փանջունիները՝ գլխավոր Փանջունու գլխավորությամբ, այլ կերպ չեն կարող։
Բաժանելը, ատելություն քարոզելն ու թշնամանք հրահրելը այդ մարդկանց արյան մեջ են`նրանց տարերքն են։ Նրանք չեն կարող հանրությունը սև-սպիտակի չբաժանել, որովհետև աշխարհը սև-սպիտակի մեջ են տեսնում. կա՛մ դու իրենցից (իրենց ծափահարողներից) մեկն ես, և ուրեմն` սպիտակ ես, կա՛մ սև ես, թշնամի ես, նախկին իշխանության «շնաբարո դուրսպրծուկ» ես, որի «քոքը» պետք է արմատից կտրել։ Ու դրա համար ընդունելի են բոլոր միջոցները` ամեն ինչ թույլատրելի է, քանզի նպատակն արդարացնում է միջոցները. ինչպես կասեր դասականը`դեռ հեռու է մինչև մարդը նրանց ճամփան։
Անդեմ, անհայրենիք 88 մանկուրտների մեջ կան նաև լրագրողներ, որոնց դժվար էր պատկերացնել «ֆյուրերի» հրամաններն անվերապահորեն`առանց քննարկելու դակող ռոբոտների մեքենայի դերում։ Տեսե՞լ եք, որ երբևէ «վոժդի» ասածին «չէ» ասեին։ Չե՛ք տեսել։ Չե՛ք էլ տեսնի։
Մանր հարցերում` սեփական «պիառի» համար, կարող են «բնավորություն» ցույց տալ, ժողովրդավար ձևանալ, բազմակարծություն խաղալ, նույնիսկ հորթուբորթ անել նախարարների, փոխնախարարների հետ, բայց երբ բանը հասնում է «գերագույն գլխավորին», ձկան նման լուռ են. «тише воды, ниже травы», ինչպես ասում են։ Մեզնից լավ գիտեն, որ այդ «հանրաքվե» ասածը ոտքից գլուխ անօրինական է, իրավական որևէ հիմնավորում, արդարացում չունի, բայց բերանները ջուր առած`լռում են և տմբտմբացնում գլուխները։ Վոժդը ասել է`աշխարհն էլ շուռ գա, պիտի անեն. դատարկ թուղթ էլ դրվի քվեարկության, կքվեարկեն, կանցկացնեն ու «սուրը» փառքով կդնեն պատյանը։
Նրանց գործողությունների միակ «շարժիչն» ատելությունն է և թշնամանքը, ոչինչ` բացի ատելությունից և թշնամանքից, իսկ սոցիալական բազան`հենարանը, ատելությամբ կուրացած, ատելություն շնչող ու արտաշնչող անգրագետ պողոսների բազմությունն է։
Միայն փութաջանորեն սնելով, «փայփայելով», աչքի լույսի պես պահելով այդ ատելությունը և թշնամանքը`կարող են պահպանել պողոսների աջակցությունը։ Ինչն էլ ջանասիրաբար անում են` նշանակելով մեղավորների, թիրախավորելով բոլորին, ով իրենցից չէ, իրենց հետ չէ, իրենց նման չէ, իրենց պես չի մտածում, չի տեղավորվում միջին վիճակագրական Նիկոլի կամ միջին վիճակագրական Պողոսի ստանդարտի մեջ, որ ոչ գիտի, ոչ էլ ուզում է իմանալ` ինչի մասին է ապրիլի 5-ի հակասահմանադրական հանրաքվեն և ի՞նչ է փոխելու իր կյանքում։
«Պլեբսին» ասել են` կգնաս, կասես` այո «ատելավառ» Հայաստանի լուսավոր ապագային, կգնա, կասի` այո, ունքն էլ չի շարժի։ Եվ եթե այդ հանրաքվե կոչեցյալն ինչ-որ հարց է լուծելու, ապա միայն այն, որ ցույց է տալու վտանգի զգացողությունն իսպառ կորցրած մեր հասարակության պողոսացվածության կամ, որ նույնն է` դեգրադացվածության աստիճանը։

Ոչինչ` ավելի։
Լիլիթ Պողոսյան