Քաղաքական

20.02.2020 18:49


Արման Բաբաջանյանը և հայաստանցի տրանսգենդերները դաշինք են կազմել․ կստեղծվի նոր կուսակցություն

Արման Բաբաջանյանը և հայաստանցի տրանսգենդերները դաշինք են կազմել․ կստեղծվի նոր կուսակցություն

Ամիսներ առաջ մենք գրել էինք, որ Հայաստանում կստեղծվի նոր քաղաքական ուժ, որը փորձելու է եվրոպական արժեքների տարածման դրոշակը իր ձեռքը վերցնել։ Կուսակցության առանցքային դեմքերն են լինելու «Լուսավոր Հայաստանից» հեռացած պատգամավոր Արման Բաբաջանյանը և Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Ըստ Politik.am–ի աղբյուրների՝ նոր կուսակցությունը պաշտպանելու է նաև սեռական փոքրամասնությունների իրավունքները։

Պատգամավոր Արման Բաբաջանյանը կուսակցաշինական աշխատանքները բավական հաջող կերպով առաջ են գնում։ Նրա հետ, ինչպես արդեն նշել էինք, հույս են կապում տարբեր փոքրամասնություններ։

Մեզ հայտնի է դարձել, որ Բաբաջանյանի հետ դաշինք են կազմելու տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող երկու հասարակական կազմակերպություն։ Նշված կազմակերպությունները բավական ազդեցիկ են Հայաստանցի տրանսգենդերների շրջանում և մեծ կշիռ կհաղորդեն նորաստեղծ կուսակցությանը։

Փորձեցինք պատգամավոր Արման Բաբաջանյանից որոշ պարզաբանումներ ստանալ, սակայն պատգամավորը, ի պատասխան ֆեյսբուքյան հարցման, մեզ արգելափակեց ու հնարավորություն չունեցանք պարզելու իր դիրքորոշումը նշմարվող դաշինքի վերաբերյալ։

Աղբյուրը՝ Politik.am

Այս խորագրի վերջին նյութերը