Լրահոս

20.02.2020 17:18


Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը լրացվել է. նա 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը լրացվել է. նա 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Ապօրինի որդեգրումների գործով անցնող, «Հանրապետական ծննդատան» տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, Aysor.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։

Ռազմիկ Աբրահամյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ. պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով)։

Խաչատրյանը տեղեկացրեց, որ դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը, սակայն այլընտրանքային խափանման միջոց է ընտրել գրավը՝ 5 միլիոն դրամի չափով։

Հիշեցնենք՝ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է նաև օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 200-րդ հոդվածի 3-րդ կետով:

Այս խորագրի վերջին նյութերը