32 տարի առաջ բռունցք դարձած ժողովուրդը 2018-ից հետո ծայրաստիճան պառակտվեց
Ո՞վ կմտածեր, որ հայը հային կբաժանի սև ու սպիտակի, հեղափոխականի և հակահեղափոխականի:
Ո՞վ կմտածեր, որ հայը հային թուրք կանվանի միայն կարծիք հայտնելու համար:
Ո՞վ կմտածեր, որ պատերազմ հաղթած հերոսները կհետապնդվեն:
1988 թվականը այլ որակ է ունեցել, այլ դավանանք, այսօր այն ցավոք արդեն չկա:
Ի՞նչ վերածնունդ շնորհավորես, երբ այդ վերածնունդը կերտած ՀՀ երկրորդ նախագահը բանտում է իսկ ՀՀ երրորդ նախագահը դատարանում: Ի՞նչ վերածնունդ, երբ ԼՂՀ նախկին նախագահների երաշխավորությունը չի գործում, երբ այդ նույն միասնություն խորհրդանշող Ազատության հրապարակում բացականչում են Արցախի նախագահի գլուխը քարով ջարդելու մասին:
Ով կմտածեր, որ հաղթանակած հայ ժողովրդի առաջնորդը մի օր կխոսի Ադրբեջանի համար ընդունելի լուծման տարբերակների մասին կամ Մեհրիբանին կհրավիրեն Շուշի մուղամ լսելու: Բայց ժամանակները այդպիսինն են, պատերազմ հաղթածները դարձել են «թալանչի», իսկ բանակի տեղը չիմացող պաշտոնյաները՝ հերոս և «սուրբ»:
Հող պահողներին և ազատագրողներին անվանվում են «հող հանձնող», իսկ բանակցային գործընթացը ակնհայտ տապալածներին՝ «հերոս»:
Այսօրվա Հայաստանը այլևս աղերս անգամ չունի 1988 թ․ Հայաստանի հետ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից