Քարոզարշավը սկսել է ու ձեր ականջներին տոննաներով լապշա կկախեն
Ժողովրդական ալիքի արդյունքում իշխանական պաշտոններում տեղավորված գործիչներին շատ արագ փչացրեց «պալատական փափուկ» կյանքը և նրանք սկսեցին կտրվել ՀՀ քաղաքացիներից, աստիճանաբար հեռանալ, սառել և նաև հաճախ «մուննաթ» գալ:
Ինչևէ, քարոզարշավ է ու այն ունի իր ուրույն կանոնները, և ինչպես ամուսնական զույգերի դավաճանության դեպքում է լինում, պետք է սկսել կրկին սիրաշահել, հաշտվել, քաղցր ու հուզառատ խոսքեր ասել, խոստումներ, նվերներ տալ...
Եվ ներկա վարչակազմը կարծես բացառություն չէ և նույնիսկ ավելի մտածված և հիմնավորված է ներկայացնում իր սերն ու նվիրումն առ ժողովրդին՝ նրա առանձին սեգմենտներին, շերտերին:
Ձեզ թվում է պատահակա՞ն էր «Յարխուշտայի» փառատոնը, «ՃԵԿ բալային համակարգի» վերաբերյալ սիրառատ ու հանգիստ լայվ-մտերմիկ զրույցը, ժողովրդի կարևորությունն ու նշանակությունը պատեհ անպատեհ նշելը...Իհարկե ո՛չ...
Դեռ ժամանակ կա և հաստատ նման ակցիաների, բոնուսների, սիրատոչոր խոսքերի, սիրո զեղումների ու քայլերի ականատեսը կլինենք ու «կվայելենք»... Իսկ այդ քայլերը մտածված ու նպատակաուղղված են՝ «Յարխուշտան» ազգայնականների, բալային համակարգը հատկապես տաքսու վարորդների և առհասարակ վարորդների համար, պաշտոնանկություններ ու բացահայտումներ էլ կլինեն տեսարանների սիրահարների համար և այլ յուրօրինակ, աննախադեպ քայլեր... Սորոսական վարչարարների ու ակտիվիստների, ԼԳԲՏ համայնքի և այլոց լռությունն ու պասիվությունն էլ է տեղավորվում այդ աշխատաոճի մեջ...
Մի խոսքով, ժողովուրդ ջան, յուղեք ձեր համապատասխան տեղերը, թուլացեք ու հաճույք ստացեք... Քարոզարշավը սկսել է ու ձեր ականջներին տոննաներով լապշա կկախեն, սեր կբացատրեն ու կտերով, ստերով, կեղծիքներով կկերակրեն:
Քարոզարշավը սկսել է ու ձեր ականջներին տոննաներով լապշա կկախեն
Ժողովրդական ալիքի արդյունքում իշխանական պաշտոններում տեղավորված գործիչներին շատ արագ փչացրեց «պալատական փափուկ» կյանքը և նրանք սկսեցին կտրվել ՀՀ քաղաքացիներից, աստիճանաբար հեռանալ, սառել և նաև հաճախ «մուննաթ» գալ:
Ինչևէ, քարոզարշավ է ու այն ունի իր ուրույն կանոնները, և ինչպես ամուսնական զույգերի դավաճանության դեպքում է լինում, պետք է սկսել կրկին սիրաշահել, հաշտվել, քաղցր ու հուզառատ խոսքեր ասել, խոստումներ, նվերներ տալ...
Եվ ներկա վարչակազմը կարծես բացառություն չէ և նույնիսկ ավելի մտածված և հիմնավորված է ներկայացնում իր սերն ու նվիրումն առ ժողովրդին՝ նրա առանձին սեգմենտներին, շերտերին:
Ձեզ թվում է պատահակա՞ն էր «Յարխուշտայի» փառատոնը, «ՃԵԿ բալային համակարգի» վերաբերյալ սիրառատ ու հանգիստ լայվ-մտերմիկ զրույցը, ժողովրդի կարևորությունն ու նշանակությունը պատեհ անպատեհ նշելը...Իհարկե ո՛չ...
Դեռ ժամանակ կա և հաստատ նման ակցիաների, բոնուսների, սիրատոչոր խոսքերի, սիրո զեղումների ու քայլերի ականատեսը կլինենք ու «կվայելենք»...
Իսկ այդ քայլերը մտածված ու նպատակաուղղված են՝ «Յարխուշտան» ազգայնականների, բալային համակարգը հատկապես տաքսու վարորդների և առհասարակ վարորդների համար, պաշտոնանկություններ ու բացահայտումներ էլ կլինեն տեսարանների սիրահարների համար և այլ յուրօրինակ, աննախադեպ քայլեր...
Սորոսական վարչարարների ու ակտիվիստների, ԼԳԲՏ համայնքի և այլոց լռությունն ու պասիվությունն էլ է տեղավորվում այդ աշխատաոճի մեջ...
Մի խոսքով, ժողովուրդ ջան, յուղեք ձեր համապատասխան տեղերը, թուլացեք ու հաճույք ստացեք...
Քարոզարշավը սկսել է ու ձեր ականջներին տոննաներով լապշա կկախեն, սեր կբացատրեն ու կտերով, ստերով, կեղծիքներով կկերակրեն:
Վայելեք, մինչև խելքի գաք...
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից