Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում ՀՀ տնտեսական համակարգում նկատվում են երկրի ֆինանսատնտեսական կարողությունների գերկենտրոնացման միտումներ։ Այլ խոսքերով՝ կառուցվում է «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» համակարգը։
Իր այդ ծրագրերն իրականություն դարձնելու համար Ս. Սարգսյանն ունի մի շարք գործիքներ ու լծակներ։
Այսպես. իշխանությունն իր «թիմակիցներին» տեռորի է ենթարկում Վերահսկիչ պալատով, որի ղեկավար Իշխան Զաքարյանը, ենիչերիական էնտուզիազմով, հարձակվում է պետական մարմինների և նույնիսկ իշխող կուսակցության խմբակցության անդամներին պատկանող հիմնարկների վրա ու «ձախ» գումարներ պահանջում նրանցից (պատգամավոր Սպարտակ Մելիքյանը ԱԺ–ում հայտարարեց, որ Ի.Զաքարյանն իրենից կաշառք է պահանջել)։
Ս. Մելիքյանի ասածից բխում է, որ Վերահսկիչ պալատի գործը ոչ թե բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունն ու օրինականությունը ստուգելն է, այլ չարաշահումներ հայտնաբերելն ու դրանց մասին չբարձրաձայնելու դիմաց կաշառք վերցնելն ու թղթադրամները, ենթադրաբար, վերև հասցնելը։
Ինչ վերաբերում է մասնավոր բիզնեսում շրջանառվող գումարների հոսքին ու տնտեսական կյանքի վերահսկողությանը, ապա այստեղ Սերժ Սարգսյանն ունի երկու գործիք. մեկը «մեծ բյուջեն» լցնելու դեմագոգիկ քաղաքականության միջոցով բիզնեսին կլպելն է, իսկ մյուսը՝ տնտեսվարողների վրա ճնշումներ կիրառելն իր ենթակայության տակ աշխատող վերահսկողական մարմնի միջոցով։ Կառույց, որը ղեկավարում է նախագահականի, այսպես կոչված, «ժելեոտած մազերովների» թևի ներկայացուցիչ Հովհաննես Հովսեփյանը։ Այս անունը հանրության լայն շրջանակներին ոչ մի բան չի ասում, սակայն փողոցային բառապաշարով ասուլիսների ժամանակ ելույթ ունեցող Հովսեփյանի գործունեությանը քաջատեղյակ են տնտեսվարողները, ովքեր տուժել են ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի հետ ուղղակի կամ անուղղակի շփումից։
Ըստ տարածված տեղեկությունների՝ Հ. Հովսեփյանը պարբերաբար ստիպում է մասնավոր ձեռներեցներին այս կամ այն գինը սահմանել տարատեսակ ապրանքների վրա և սպառնում, թե պետական բոլոր լծակներով կխեղդի նրանց ու առաջարկում է փակել բիզնեսը, եթե չեն կարողանալու անել այն ինչ ասվում է։
Ի դեպ, այդ ամենն անելիս Հովսեփյանը «գողական» բառապաշարից է օգտվում, ինչը վկայում է այն մասին, որ «ժելեոտած» թևի տղերքը, երբ իշխանական լծակների են տիրանում, անմիջապես սկսում են խոսել այնպես, ինչպես իրենց կողմից չսիրված «թաղի տղերքը», որոնց կողմից «ժելեոտածները» մանուկ հասակում, ամենայն հավանականությամբ, դաժան փորձությունների են ենթարկվել։ Իսկ դա հուշում է, որ «ժելեոտածները» բարդույթներ ունեն ու այդ բարդույթներից փորձում են ազատվել՝ օգտվելով իշխանական լծակներից։
Նկատենք, որ նախագահի վերահսկողականի կոպիտ միջամտությունը գնային քաղաքականությանը բերում է նրան, որ տնտեսվարողները պարզապես չեն իմանում, թե ինչպես աշխատել և ինչպես վարել գործը։ Ինչն էլ իր հերթին հանգեցնում է ապրանքային դեֆիցիտին կամ շուկայի վերջնական ձևախեղմանը։
Մասնավորապես, ըստ տնտեսվարողների ու խանութների վաճառողների (ովքեր, հասկանալի պատճառներով, չցանկացան սեփական անունից ներկայանալ) հայտնած տեղեկությունների՝ նախագահի վերահսկողականի միջամտությունն էր պատճառը, որ տոներից առաջ աժիոտաժ առաջացավ ձվի շուկայում և ստեղծվեց դեֆիցիտ։
Հայտնի ճշմարտություն է, որ երբ տնտեսական որոշումները կայացնում է տնտեսության մասին թերի գիտելիքներ ու պատկերացումներ ունեցող մեկը՝ ակամայից մտաբերում ես ռուս դասականին (Вы даете советы космического масштаба и космической же глупости)։ Բայց տվյալ դեպքում կարելի է ենթադրել, որ սա շարքային հիմարության արդյունք չէ, այլ պլանային տնտեսության վերակենդանացման փորձ։
Եթե մեզ հասած այդ տեղեկությունները Հովսեփյանի գործունեության մասով ճիշտ են, ապա դուրս է գալիս, որ պետությունն, ի դեմս Սարգսյանի գլխավորած թիմի, որոշել է շուկայում գին սահմանողի գործառույթ իրականացնել, ինչը շատ վատ երևույթ է և կարող է բերել տնտեսության փլուզման։ Իսկ այն, որ պետությունը «դե ֆակտո» միջամտում է տնտեսական գործընթացներին՝ հաստատվեց նաև վարչապետի հարցազրույցում, երբ նա հայտարարեց, թե «դե յուրե» տեսք են ուզում տալ՝ պետության կողմից շուկայում գներ թելադրելուն։ Այսինքն՝ փոխարենը ազատ մրցակցություն ձևավորեն՝ գների թանկացման դեմ ուզում են պայքարել սովետական մեթոդներով, որն ակնհայտորեն հակառակ էֆեկտն է ունենալու։ Այդ դեպքում գներն է՛լ ավելի կարող են բարձրանալ, քանի որ կառաջանա ապրանքային դեֆիցիտ, ինչին տարիներ շարունակ ականատես ենք եղել սովետական միության տարիներին։
Վարվող տնտեսական քաղաքականությունը վկայում է, որ իշխանության նպատակը գերկենտրոնացված տնտեսության կառուցումն է, որը դարձել է Սարգսյանի օրակարգի թիվ մեկ խնդիրը։
Այս ամենին ի պատասխան՝ ՀՀ քաղաքացիներն իրենց օրակարգի թիվ մեկ խնդիրը պետք է դարձնեն ռեժիմից ձերբազատվելն ու նորմալ երկիր կառուցելը։
Ժամանակը ցույց կտա, թե ում օրակարգն ավելի շուտ կիրականացվի։
Վերահսկվող շուկան ու մեռնող տնտեսությունը
Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում ՀՀ տնտեսական համակարգում նկատվում են երկրի ֆինանսատնտեսական կարողությունների գերկենտրոնացման միտումներ։ Այլ խոսքերով՝ կառուցվում է «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» համակարգը։
Իր այդ ծրագրերն իրականություն դարձնելու համար Ս. Սարգսյանն ունի մի շարք գործիքներ ու լծակներ։
Այսպես. իշխանությունն իր «թիմակիցներին» տեռորի է ենթարկում Վերահսկիչ պալատով, որի ղեկավար Իշխան Զաքարյանը, ենիչերիական էնտուզիազմով, հարձակվում է պետական մարմինների և նույնիսկ իշխող կուսակցության խմբակցության անդամներին պատկանող հիմնարկների վրա ու «ձախ» գումարներ պահանջում նրանցից (պատգամավոր Սպարտակ Մելիքյանը ԱԺ–ում հայտարարեց, որ Ի. Զաքարյանն իրենից կաշառք է պահանջել)։
Ս. Մելիքյանի ասածից բխում է, որ Վերահսկիչ պալատի գործը ոչ թե բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունն ու օրինականությունը ստուգելն է, այլ չարաշահումներ հայտնաբերելն ու դրանց մասին չբարձրաձայնելու դիմաց կաշառք վերցնելն ու թղթադրամները, ենթադրաբար, վերև հասցնելը։
Ինչ վերաբերում է մասնավոր բիզնեսում շրջանառվող գումարների հոսքին ու տնտեսական կյանքի վերահսկողությանը, ապա այստեղ Սերժ Սարգսյանն ունի երկու գործիք. մեկը «մեծ բյուջեն» լցնելու դեմագոգիկ քաղաքականության միջոցով բիզնեսին կլպելն է, իսկ մյուսը՝ տնտեսվարողների վրա ճնշումներ կիրառելն իր ենթակայության տակ աշխատող վերահսկողական մարմնի միջոցով։ Կառույց, որը ղեկավարում է նախագահականի, այսպես կոչված, «ժելեոտած մազերովների» թևի ներկայացուցիչ Հովհաննես Հովսեփյանը։ Այս անունը հանրության լայն շրջանակներին ոչ մի բան չի ասում, սակայն փողոցային բառապաշարով ասուլիսների ժամանակ ելույթ ունեցող Հովսեփյանի գործունեությանը քաջատեղյակ են տնտեսվարողները, ովքեր տուժել են ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի հետ ուղղակի կամ անուղղակի շփումից։
Ըստ տարածված տեղեկությունների՝ Հ. Հովսեփյանը պարբերաբար ստիպում է մասնավոր ձեռներեցներին այս կամ այն գինը սահմանել տարատեսակ ապրանքների վրա և սպառնում, թե պետական բոլոր լծակներով կխեղդի նրանց ու առաջարկում է փակել բիզնեսը, եթե չեն կարողանալու անել այն ինչ ասվում է։
Ի դեպ, այդ ամենն անելիս Հովսեփյանը «գողական» բառապաշարից է օգտվում, ինչը վկայում է այն մասին, որ «ժելեոտած» թևի տղերքը, երբ իշխանական լծակների են տիրանում, անմիջապես սկսում են խոսել այնպես, ինչպես իրենց կողմից չսիրված «թաղի տղերքը», որոնց կողմից «ժելեոտածները» մանուկ հասակում, ամենայն հավանականությամբ, դաժան փորձությունների են ենթարկվել։ Իսկ դա հուշում է, որ «ժելեոտածները» բարդույթներ ունեն ու այդ բարդույթներից փորձում են ազատվել՝ օգտվելով իշխանական լծակներից։
Նկատենք, որ նախագահի վերահսկողականի կոպիտ միջամտությունը գնային քաղաքականությանը բերում է նրան, որ տնտեսվարողները պարզապես չեն իմանում, թե ինչպես աշխատել և ինչպես վարել գործը։ Ինչն էլ իր հերթին հանգեցնում է ապրանքային դեֆիցիտին կամ շուկայի վերջնական ձևախեղմանը։
Մասնավորապես, ըստ տնտեսվարողների ու խանութների վաճառողների (ովքեր, հասկանալի պատճառներով, չցանկացան սեփական անունից ներկայանալ) հայտնած տեղեկությունների՝ նախագահի վերահսկողականի միջամտությունն էր պատճառը, որ տոներից առաջ աժիոտաժ առաջացավ ձվի շուկայում և ստեղծվեց դեֆիցիտ։
Հայտնի ճշմարտություն է, որ երբ տնտեսական որոշումները կայացնում է տնտեսության մասին թերի գիտելիքներ ու պատկերացումներ ունեցող մեկը՝ ակամայից մտաբերում ես ռուս դասականին (Вы даете советы космического масштаба и космической же глупости)։ Բայց տվյալ դեպքում կարելի է ենթադրել, որ սա շարքային հիմարության արդյունք չէ, այլ պլանային տնտեսության վերակենդանացման փորձ։
Եթե մեզ հասած այդ տեղեկությունները Հովսեփյանի գործունեության մասով ճիշտ են, ապա դուրս է գալիս, որ պետությունն, ի դեմս Սարգսյանի գլխավորած թիմի, որոշել է շուկայում գին սահմանողի գործառույթ իրականացնել, ինչը շատ վատ երևույթ է և կարող է բերել տնտեսության փլուզման։ Իսկ այն, որ պետությունը «դե ֆակտո» միջամտում է տնտեսական գործընթացներին՝ հաստատվեց նաև վարչապետի հարցազրույցում, երբ նա հայտարարեց, թե «դե յուրե» տեսք են ուզում տալ՝ պետության կողմից շուկայում գներ թելադրելուն։ Այսինքն՝ փոխարենը ազատ մրցակցություն ձևավորեն՝ գների թանկացման դեմ ուզում են պայքարել սովետական մեթոդներով, որն ակնհայտորեն հակառակ էֆեկտն է ունենալու։ Այդ դեպքում գներն է՛լ ավելի կարող են բարձրանալ, քանի որ կառաջանա ապրանքային դեֆիցիտ, ինչին տարիներ շարունակ ականատես ենք եղել սովետական միության տարիներին։
Վարվող տնտեսական քաղաքականությունը վկայում է, որ իշխանության նպատակը գերկենտրոնացված տնտեսության կառուցումն է, որը դարձել է Սարգսյանի օրակարգի թիվ մեկ խնդիրը։
Այս ամենին ի պատասխան՝ ՀՀ քաղաքացիներն իրենց օրակարգի թիվ մեկ խնդիրը պետք է դարձնեն ռեժիմից ձերբազատվելն ու նորմալ երկիր կառուցելը։
Ժամանակը ցույց կտա, թե ում օրակարգն ավելի շուտ կիրականացվի։
Կարեն Հակոբջանյան