Կարծիք

19.02.2020 15:31


Մարդ էլ էսքան ջայլամ կլինի՞

Մարդ էլ էսքան ջայլամ կլինի՞

Հիշո՞ւմ եք կառավարության «պատմական» նիստը, որի ժամանակ վարչահրամայապետ Փաշինյանը ցնցող բացահայտում արեց` ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ Հայաստանի տնտեսության հիմնական պրոբլեմը, ոչ ավել, ոչ պակաս` զուգարանների խնդիրն է։

Նույն «երկաթյա տրամաբանությամբ»` որոշել է, որ բալային համակարգը «ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է», և առանց ժամանակ կորցնելու, թևքերը քշտած, «լայվ» մտել` բացատրելու, թե ինչու է վարորդներին մտցրել բալային համակարգի տակ։ Պարզվում է` դա արել է մի նպատակով՝ որպեսզի կյանքի կոչի «հեղափոխական ապրիլի» հիմնական թեզիսներից մեկը` որ հպարտ քաղաքացին «տուգանվելու մատերիալ չի»։

Հետևանքների մասին, իհարկե, չի մտածել։ Եվ հիմա, տեսնելով, որ «խիյարն» էլի թարս է բուսնել` վարորդներն այնքան դժգոհ են «բալային հեղափոխությունից», որ պատրաստ են մի գեղեցիկ օր դուրս գալ փողոց ու Նիկոլին «քարերով լարել տուն», ասում է`հետին թվով կքննարկենք և հարցին «բոլոր կողմերի համար ընդունելի» լուծում կտանք։

Իր «մյունխենյան հայտնության», Ալիևին «տասով զրո փաթթած ունենալով»` «տակ տալու», Արցախի «փուլային կապիտուլյացիային» ոչ չասելու, հակասահմանադրական հանրաքվեի շուրջ ահագնացող կրքերը և թեժ քննարկումները` հե՛չ։

Ո՛չ տեսել է, ո՛չ լսել...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը