Այն, ինչի համար ջանք է ներդրել Թավադյանը, ուղղված է նաև ձեր երեխաների վաղվա օրվան, պարո՛ն դատավոր
Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է 5-րդ հեռուստաալիքի սեփականատեր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Արմեն Թավադյանի խափանման միջոցի փոփոխության հարցը: Հիշեցնեմ, որ մեկ տասնյակ մտավորականներ անձնական երաշխավորություն էին ներկայացրել՝ Թավադյանին կալանքից ազատելու համար:
Դիմելով դատավոր Մարտիրոս Մնացականյանին, ում հասցեագրված է այսօրվա հայցը, ուզում եմ հատուկ նշել՝ Դուք այսօր բացառիկ հնարավորություն ունեք ապացուցելու, որ չեք պատկանում իշխանության կողմից ճնշվող, քաղաքական պատվեր կատարող դատավորների թվին: Սա իսկապես շատ լավ հնարավորություն է՝ գործելու օրենքի սահմաններում և Սահմանադրության և Ձեր լիազորությունների շրջանակներում կայացնել աննախադեպ արդարացի վճիռ: Պարոն Մնացականյան, թույլ մի տվեք, որպեսզի երիտասարդ սերունդը Ձեզ հիշի որպես զանգովի արդարադատություն իրականացնող կամազուրկ դատավորի: Ձեր այսօրվա որոշումը շարքային, թռուցիկ մի որոշում չի լինելու, այլ՝ հիմնովին կապ է ունենալու այն բանի հետ, թե ինչպիսի պետություն ենք մենք ունենալու հետայսու՝ իրավական, ժողովրդավարական, թե՞ միապետի քմահաճույքների վրա խարսխված մի միկրո-բռնապետություն:
Այդ երկիրը միայն Թավադյանինը չէ, այս պայքարը՝ ևս: Այն, ինչի համար ջանք է ներդրել Թավադյանը, ուղղված է նաև Ձեր երեխաների վաղվա ապագային, պարոն դատավոր: Ժամանակին արտաքին թշնամու դեմ պայքարելով՝ նա պաշտպանել է հայրենիքը, և այժմ էլ զբաղված է համարյա թե նույն գործով՝ փորձում է պաշտպանել երկիրը օտարածին սորոսական իշխանությունների վայրագ քաղաքականությունից:
Եվ ուրեմն՝ հուսանք ու սպասենք, որ այսօր վերջապես կիրականացվի իրական արդարադատություն:
Այն, ինչի համար ջանք է ներդրել Թավադյանը, ուղղված է նաև ձեր երեխաների վաղվա օրվան, պարո՛ն դատավոր
Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է 5-րդ հեռուստաալիքի սեփականատեր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Արմեն Թավադյանի խափանման միջոցի փոփոխության հարցը: Հիշեցնեմ, որ մեկ տասնյակ մտավորականներ անձնական երաշխավորություն էին ներկայացրել՝ Թավադյանին կալանքից ազատելու համար:
Դիմելով դատավոր Մարտիրոս Մնացականյանին, ում հասցեագրված է այսօրվա հայցը, ուզում եմ հատուկ նշել՝ Դուք այսօր բացառիկ հնարավորություն ունեք ապացուցելու, որ չեք պատկանում իշխանության կողմից ճնշվող, քաղաքական պատվեր կատարող դատավորների թվին: Սա իսկապես շատ լավ հնարավորություն է՝ գործելու օրենքի սահմաններում և Սահմանադրության և Ձեր լիազորությունների շրջանակներում կայացնել աննախադեպ արդարացի վճիռ:
Պարոն Մնացականյան, թույլ մի տվեք, որպեսզի երիտասարդ սերունդը Ձեզ հիշի որպես զանգովի արդարադատություն իրականացնող կամազուրկ դատավորի: Ձեր այսօրվա որոշումը շարքային, թռուցիկ մի որոշում չի լինելու, այլ՝ հիմնովին կապ է ունենալու այն բանի հետ, թե ինչպիսի պետություն ենք մենք ունենալու հետայսու՝ իրավական, ժողովրդավարական, թե՞ միապետի քմահաճույքների վրա խարսխված մի միկրո-բռնապետություն:
Այդ երկիրը միայն Թավադյանինը չէ, այս պայքարը՝ ևս: Այն, ինչի համար ջանք է ներդրել Թավադյանը, ուղղված է նաև Ձեր երեխաների վաղվա ապագային, պարոն դատավոր: Ժամանակին արտաքին թշնամու դեմ պայքարելով՝ նա պաշտպանել է հայրենիքը, և այժմ էլ զբաղված է համարյա թե նույն գործով՝ փորձում է պաշտպանել երկիրը օտարածին սորոսական իշխանությունների վայրագ քաղաքականությունից:
Եվ ուրեմն՝ հուսանք ու սպասենք, որ այսօր վերջապես կիրականացվի իրական արդարադատություն:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից