Քաղաքական

19.02.2020 12:09

Արցախի հարցում մեզ համար ընդունելի է այն տարբերակը, որը դեռ չկա. Տաթևիկ Հայրապետյան․ «Հրապարակ»

Արցախի հարցում մեզ համար ընդունելի է այն տարբերակը, որը դեռ չկա. Տաթևիկ Հայրապետյան․ «Հրապարակ»

«Նախորդ օրը` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ նիստի ժամանակ քննարկել են նաև մյունխենյան զրույցը: Մեր տեղեկություններով, Դուք հարց եք տվել, ինչի՞ն էր առնչվում այն, ասում են՝ իմքայլականները խուսափում են Մյունխենի մասին խոսելուց՝ հարցրինք Տաթևիկ Հայրապետյանին։ «Մենք ընդհանրապես ԼՂ խնդրի հետ կապված որևէ փակ քննարկում կամ գաղտնի ինֆորմացիա ոչ կրում ենք, ոչ էլ թաքցնում ենք։ Իմ հարցն առնչվում էր Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին»:

Իսկ հարց չհնչե՞ց Ալիևի առաջ քաշած` «փուլ առ փուլ» տարբերակի մասին, որին Փաշինյանը չարձագանքեց Մյունխենում։ «Վարչապետն իրականում իր տեսակետը շատ հստակ հայտնել է. մեզ համար անվտանգությունը զիջման ենթակա չէ»: Հասկացանք, իսկ «փուլային տարբերակն» ընդունելի՞ է ձեզ համար։ «Ոչ, մեզ համար ընդունելի է այն տարբերակը, որը դեռևս չկա»: Ե՞րբ է լինելու այդ տարբերակը։ «Կարող է լինի 20 տարի հետո, 30 տարի հետո»: Բայց ոմանք պատերազմ են կանխատեսում ապրիլին, երբ կլինի լուֆտ ղարաբաղյան ընտրությունների և հանրաքվեի միջև։ «Ո՞վ է ասում, նույնիսկ Ալիևը դա չի ասում. ովքե՞ր են ասողները»: Բայց միջազգային հանրությունը, մեր ռեսուրսային բազան 20 տարի կդիմանա՞ն։ «Միջազգային հանրության անունից խոսել չեմ կարող. ինչ վերաբերում է մեր ռեսուրսներին, ապա հեղափոխությունից հետո ամբողջ ջանքերը ներդրված են նման ռեսուրսների ստեղծման գործում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։