Կարծիք

19.02.2020 10:45


Չեմ մասնակցելու հանրաքվեի անվան տակ կազմակերպված զավեշտին․ ՍԴ աշխատակազմի ղեկավար

Չեմ մասնակցելու հանրաքվեի անվան տակ կազմակերպված զավեշտին․ ՍԴ աշխատակազմի ղեկավար

Առաջին անգամ իմ կյանքում չեմ մասնակցելու հանրաքվեին #ՄԻ_ՄԱՍՆԱԿՑԵՔ_ՀԱՆՐԱՔՎԵԻՆ

Ընտրելու իրավունք ձեռք բերելուց հետո, 1995 թվականի հուլիսի 5-ին առաջին անգամ հնարավորություն եմ ունեցել մասնակցել ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությանը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման հանրաքվեին։ Այդ պահից ի վեր, ես առանց բացառության, մասնակցել եմ համապետական և տեղական բոլոր ընտրություններին և հանրաքվեներին՝ դա համարելով իմ քաղաքացիական պարտքը և իմ մասնակցությունը բերելով կարևոր որոշումների կայացմանը։ Հետևելով Հայաստանի ներքին կյանքում ընթացող գործընթացներին, կեղծ օրակարգերի ձևավորմանը, անմիտ խնդիրների առաջադրմանը և հակասահմանադրական ու հակաօրինական զարգացումներին` ես որոշում եմ կայացրել իմ կյանքում առաջին անգամ որևէ կերպ մասնակցություն չունենալ 2020 թվականի ապրիլի 5-ին հանրաքվեի անվան տակ կազմակերպված զավեշտին։

Ես չեմ ուզում որևէ կերպ առնչություն ունենալ այդ մեծ ապօրինությանը, որն օրվա իշխանությունները ուզում են փաթաթել մեր ժողովրդի գլխին՝ հերթական անգամ չարաշահելով նրա ազնիվ մղումներն ու զգացմունքները։ Ես կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին, բարեկամներին և մտերիմներին լուրջ չվերաբերվել այդ ամենին, անտեսել այդ կեղծ օրակարգը, զբաղվել սեփական գործերով և որևէ կերպ մասնակցություն չունենալ այդ խարդավանքին։ Հետաքրքիր զուգադիպությամբ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը։ Դա հրաշալի առիթ է այդ գեղեցիկ օրը Եկեղեցի այցելելու, օրհնություն ստանալու և ընտանիքի հետ լավ օր վայելելու համար։

ՄԻ՛ ՄԱՍՆԱԿՑԵՔ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ

ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը