Լրահոս

19.02.2020 10:34


Երևանում BMW-ի վարորդը բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին

Երևանում BMW-ի վարորդը բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին

Երեկ՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Դավիթ Մ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Երևանյան լիճ տանող ճանապարհին՝ արագաչափի մոտ, բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու ճանապարհից հեռացրել ագելապատնեշի վնասված բեկորները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը