Փաշինյանի ժողովրդական քարոզչությունը, Շիրակի պետհամալսարանի զուգարանները և ՍԴ-ն (լուսանկար)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր facebook-յան էջում սկել է "ԱՅՈ"-ի քարոզը և տեղադրել է իր բնութագրմամբ՝ ժողովրդական, "ինքնագործ" քարոզչություն՝ ջարդված և ասֆալտապատ տարբեր մայրուղիների լուսանկարներ՝ դրանով փորձելով համոզել հասարակությանը, որ վերջիններս "կողմ" քվեարկեն իր նախաձեռնած Սահմանադրական փոփոխությանը, որի շնորհիվ նրան կհաջողվի ծնկի բերել ՍԴ-ն...
Անկեղծ ասած, հայտնի "քծնագրիչի" պատմությունից հետո արդեն չեն զարմանում պարոն Փաշինյանի գործողություններից ու ավելորդ եմ համարում հարցնել, թե ինչ կապ ունեն անբարեկարգ և ասֆալտապատ մայրուղիները ՍԴ-ի արհեստածին խնդրի և այդ հանրաքվեի հետ...
Այսինքն, եթե ՍԴ-ն համբուրի Փաշինյանի աջը, ապա հայաստանյան բոլոր ջարդված մայրուղիները և փողոցները կասֆալտապատվե՞ն... Չնայած հիմա գործի կանցնեն պարոն Փաշինյանի հավատարիմ երեսփոխան-երեսփոխանուհիները և շատ լուրջ դեմքով կբացատրեն, որ Հայաստանի ամենամեծ դժբախտությունը Հրայր Թովմասյանն է և ՍԴ մի քանի դատավորները, ովքեր խանգարում են ՀՀ հպարտ քաղաքացիներին երջանկանալ և Փաշինայնի ու նրա ապաշնորհ շատ թիմակիցների պես շատ ճոխ և լավ ապրեն...
Քանի որ պարոն Փաշինյանը "տռասների" միջոցով է գովազդում "ԱՅՈ"-ն, ես էլ որոշել եմ իր հարազատ Շիրակի պետհամալսարանի զուգարանների միջոցով գովազդեմ "բոյկոտ"-ը, քանի որ ՀՀԿ-ական ռեկտորի օրոք վերակառուցված պպզովի զուգարանները չեն փոխվել այս իշխանությունների դրածո ռեկտորի ԺՊ-ի ժամանակ ևս (տե՛ս լուսանկարը)...
Հուսանք, Գյումրիի ասֆալտապատված փողոցների լուսանկարները չենք տեսնի պարոն վարչապետի "ԱՅՈ"-ի գովազդներում, քանի որ այդ ծրագրի հետ նա գրեթե կապ չունի՝ ընդամենը վերահսկել է դրա ընթացքը...
Հ.Գ. Ի դեպ,"տռասասեր" պարոն վարչապետին տեղեկացնեմ, որ Գյումրի-Արմավիր-Երևան մայրուղու 30 կիլոմետրանոց՝ Ղարիբջանյան-Բագրավան հատվածը, ինչպես նաև այդ մայրուղին Գուասնագյուղի միջով Մ1 մայրուղուն կապող 10 կիլոմետրանոց ճանապարհը սարսափելի քանդված են...
Փաշինյանի ժողովրդական քարոզչությունը, Շիրակի պետհամալսարանի զուգարանները և ՍԴ-ն (լուսանկար)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր facebook-յան էջում սկել է "ԱՅՈ"-ի քարոզը և տեղադրել է իր բնութագրմամբ՝ ժողովրդական, "ինքնագործ" քարոզչություն՝ ջարդված և ասֆալտապատ տարբեր մայրուղիների լուսանկարներ՝ դրանով փորձելով համոզել հասարակությանը, որ վերջիններս "կողմ" քվեարկեն իր նախաձեռնած Սահմանադրական փոփոխությանը, որի շնորհիվ նրան կհաջողվի ծնկի բերել ՍԴ-ն...
Անկեղծ ասած, հայտնի "քծնագրիչի" պատմությունից հետո արդեն չեն զարմանում պարոն Փաշինյանի գործողություններից ու ավելորդ եմ համարում հարցնել, թե ինչ կապ ունեն անբարեկարգ և ասֆալտապատ մայրուղիները ՍԴ-ի արհեստածին խնդրի և այդ հանրաքվեի հետ...
Այսինքն, եթե ՍԴ-ն համբուրի Փաշինյանի աջը, ապա հայաստանյան բոլոր ջարդված մայրուղիները և փողոցները կասֆալտապատվե՞ն...
Չնայած հիմա գործի կանցնեն պարոն Փաշինյանի հավատարիմ երեսփոխան-երեսփոխանուհիները և շատ լուրջ դեմքով կբացատրեն, որ Հայաստանի ամենամեծ դժբախտությունը Հրայր Թովմասյանն է և ՍԴ մի քանի դատավորները, ովքեր խանգարում են ՀՀ հպարտ քաղաքացիներին երջանկանալ և Փաշինայնի ու նրա ապաշնորհ շատ թիմակիցների պես շատ ճոխ և լավ ապրեն...