Մեր նախաձեռնող խումբը բաղկացած է իրավաբաններից և ոչ թե քաղաքական գործիչներից
Մեր նախաձեռնող խմբի և անձամբ իմ հասցեին վերջին օրերին հնչում է քննադատություն առ այն, որ «ՈՉ»-ի դրոշը գետնին չթողնելով՝ մենք լեգիտիմացնում ենք այս հակասահմանադրական գործընթացը:
Այս քննադատությունն առաջին հայացքից շատ ողջամիտ է թվում, այնուհանդերձ համաձայն չեմ, որ մեր մասնակցությամբ լեգիտիմացնում ենք այս հակասահմանադրական գործընթացը։
Պարզաբանեմ։
1) «Լեգիտիմությունը» քաղաքական կատեգորիա է, այլ ոչ իրավական։ Իրավական տիրույթում կարող ենք խոսել իրավաչափության և ոչ իրավաչափության մասին։
2) Մեր նախաձեռնող խումբը բաղկացած է իրավաբաններից և ոչ թե քաղաքական գործիչներից։ Ավելին, «ՈՉ»-ի կողմը ստանձնելու մեր հրապարակային հայտը և այդ կապակցությամբ ստանձնած հանձնառությունը կրում է ոչ թե քաղաքական, այլ իրավական ու քաղաքացիական բնույթ (հայտարարությունը՝ տես հղումում)։
3) Չլինելով քաղաքական ուժ և չհայտարարելով քաղաքական նպատակներ՝ մենք չենք կարող ոչ լեգիտիմացնել, ոչ էլ ապալեգիտիմացնել որևէ բան։
4) Ինչ վերաբերում է «իրավաչափությանը», ապա երևույթը կարող է լինել իրավաչափ կամ ոչ իրավաչափ՝ անկախ դրանում որևէ մեկի կամ խմբի մասնակցությունից։ Բերեմ օրինակ։ X-ը ոտնձգություն է գործում Y-ի նկատմամբ։ Ի՞նչ է՝ իրավաչափ եղանակներով դիմադրելով այդ ոտնձգությանը՝ Y-ը «լեգիտիմացնո՞ւմ» է ոտնձգությունը։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից