Լիսաբոն–Մյունխեն տրանզիտ. Փաշինյանի լռությունը Տեր–Պետրոսյանի հետ համաձայնության նշա՞ն է
Մյունխենյան շոուի ծանր նստվածքը դեռ զգացնել է տալիս։ Բայց խնդիրը շատ ավելի լուրջ է, քան կարող է թվալ։
Խնդիրն այն է, որ Մյունխենում հնչեց հարց, թե արդյոք Ադրբեջանի նախագահը համաձա՞յն է Ղարաբաղի խնդրի լուծման փուլային տարբերակին։ Ալիևն «այո» ասաց փուլայինին։ Նիկոլ Փաշինյանն «այո» չասաց, բայց չընդդիմացավ, այսինքն՝ չասաց, որ ո՛չ, փուլային տարբերակն անընդունելի է հայկական կողմի համար։
Փաշինյանի լռությունը համաձայնությա՞ն նշան է, թե՞ ոչ, պարզ կդառնա շատ շուտով։
Մեկ բան պարզ է, որ եթե բանակցությունները չարաբաստիկ փուլային տարբերակի շուրջ են, ապա դա նշանակում է, որ Մադրիդյան սկզբունքներն իրենց տեղը զիջել են Լիսաբոնյան սկզբունքներին, այն է՝ Ղարաբաղը դիտարկվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Մադրիդյան սկզբունքները, որից փորձում է տարանջատվել Փաշինյանը, ամրագրել են ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականության կետերը՝ տարրերում նախատեսելով, որ կարգավիճակի հարցով կամարտահայտություն է լինելու։ Այսինքն՝ Մադրիդյանով առնվազն չէր բացառվել Ղարաբաղի անկախ կարգավիճակն Ադրբեջանի կազմից դուրս։
1996–ին Լիսաբոնում նման բան չկար։ Լևոն Տեր–Պետրոսյանը ստիպված վետո կիրառեց, բայց Երևան վերադառնալուն պես սկսեց քարոզել, որ պետք է գնալ փուլային տարբերակով, այսինքն՝ գնալ միակողմանի տարածքային զիջումների և Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել անորոշության մեջ։ Դա փաստացի նշանակում էր վերադարձ մինչև պատերազմը եղած ստատուս քվոյին։ Այլ կերպ ասած՝ դա կապիտուլյացիա էր։
Տեր–Պետրոսյանի կապիտուլյացիոն այդ մոտեցումը մերժեցին Ղարաբաղում։ Մերժեց նաև ՀՀ իշխության ներսի հակաքիրվայական թևը և քաղաքական ընդդիմությունը։ Տեղի ունեցավ 1998–ի իշխանափոխությունը։ Դրանից հետո իշխանությանը հաջողվեց հետ պտտեցնել Լիսաբոնյան խայտառակ գործընթացը։
Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բանակցությունները վարում է սեփական կետից, բայց չի ասում, թե ո՞րն է այդ կետը։ Եթե այդ կետը փուլայինին լուռ համաձայնելն է, ապա դա իր կետը չէ, այլ իր քաղաքական հոր՝ Լևոն Տեր–Պետրոսյանիտխրահռչակ կետն է։
Իսկ եթե Փաշինյանը տեսակետ չունի ու որպես սեփական կետ է ներկայացնում «հեղափոխական» այն բանաձևը, ըստ որի՝ «Հակամարտության կարգավորումը պետք է բավարարի երեք կողմերին՝ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին», ապա դա կետի բացակայություն է։ Այդ բանաձևը քմծիծաղ է առաջացնում միջնորդների և ծիծաղ՝ Ադրբեջանի ղեկավարության մոտ։
Ճիշտ է, Նիկոլը Մյունխենից եկավ ու հրապարակեց 6 կետ, որը կոչեց «Մյունխենյան սկզբունքներ» (ըստ ամենայնի՝ Նիկոլը սիրում է 6 թիվը. Ստեփանակերտում էլ 6–կետանոց կոնսենսուս էր առաջարկում, որն ինքն ամեն օր խախտում է և փորձում ծառայեցնել իր օգտին), բայց դրանք բաժակաճառային բնույթ ունեն, չեն ընդունվել որպես բանակցային հիմք և ամենակարևորը՝ եթե նույնիսկ որպես Նիկոլի ցանկություն դիտարկենք դրանք, ապա ակնհայտ է, որ բացակայում է «Արցախը որևէ կարգավիճակով չպետք է լինի Ադրբեջանի կազմի մեջ» ձևակերպումը։
Մի խոսքով, Մյունխենում ավելի շատ Լիսաբոնի ձայնն էր լսվում, ինչը ոչ մի լավ բանի մասին չի հուշում։ Բայց դա Նիկոլին չի հետաքրքրում, ինքը հանրաքվեի «այո»–ի քարոզով է զբաղված՝ ձեռքի հետ իրեն աջակցող յութուբյան ալիքներով տարածելով, թե բա Ալիևի աղջիկը հորից հիասթափվել է, քանզի Ալիևը պարտվեց Փաշինյանին։
Փաստորեն, Նիկոլի հաշվարկն այն է, որ պետք է կատարյալ անասունների, այսինքն՝ պողոսական հատվածին ապավինել։ Պատկերացրեք, որ դա իր կողմից շատ պրագմատիկ որոշում է, քանզի այլ աջակից, բացի ավարտված պողոսները, Նիկոլը պարզապես չունի։
Լիսաբոն–Մյունխեն տրանզիտ. Փաշինյանի լռությունը Տեր–Պետրոսյանի հետ համաձայնության նշա՞ն է
Մյունխենյան շոուի ծանր նստվածքը դեռ զգացնել է տալիս։ Բայց խնդիրը շատ ավելի լուրջ է, քան կարող է թվալ։
Խնդիրն այն է, որ Մյունխենում հնչեց հարց, թե արդյոք Ադրբեջանի նախագահը համաձա՞յն է Ղարաբաղի խնդրի լուծման փուլային տարբերակին։ Ալիևն «այո» ասաց փուլայինին։ Նիկոլ Փաշինյանն «այո» չասաց, բայց չընդդիմացավ, այսինքն՝ չասաց, որ ո՛չ, փուլային տարբերակն անընդունելի է հայկական կողմի համար։
Փաշինյանի լռությունը համաձայնությա՞ն նշան է, թե՞ ոչ, պարզ կդառնա շատ շուտով։
Մեկ բան պարզ է, որ եթե բանակցությունները չարաբաստիկ փուլային տարբերակի շուրջ են, ապա դա նշանակում է, որ Մադրիդյան սկզբունքներն իրենց տեղը զիջել են Լիսաբոնյան սկզբունքներին, այն է՝ Ղարաբաղը դիտարկվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Մադրիդյան սկզբունքները, որից փորձում է տարանջատվել Փաշինյանը, ամրագրել են ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականության կետերը՝ տարրերում նախատեսելով, որ կարգավիճակի հարցով կամարտահայտություն է լինելու։ Այսինքն՝ Մադրիդյանով առնվազն չէր բացառվել Ղարաբաղի անկախ կարգավիճակն Ադրբեջանի կազմից դուրս։
1996–ին Լիսաբոնում նման բան չկար։ Լևոն Տեր–Պետրոսյանը ստիպված վետո կիրառեց, բայց Երևան վերադառնալուն պես սկսեց քարոզել, որ պետք է գնալ փուլային տարբերակով, այսինքն՝ գնալ միակողմանի տարածքային զիջումների և Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել անորոշության մեջ։ Դա փաստացի նշանակում էր վերադարձ մինչև պատերազմը եղած ստատուս քվոյին։ Այլ կերպ ասած՝ դա կապիտուլյացիա էր։
Տեր–Պետրոսյանի կապիտուլյացիոն այդ մոտեցումը մերժեցին Ղարաբաղում։ Մերժեց նաև ՀՀ իշխության ներսի հակաքիրվայական թևը և քաղաքական ընդդիմությունը։ Տեղի ունեցավ 1998–ի իշխանափոխությունը։ Դրանից հետո իշխանությանը հաջողվեց հետ պտտեցնել Լիսաբոնյան խայտառակ գործընթացը։
Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բանակցությունները վարում է սեփական կետից, բայց չի ասում, թե ո՞րն է այդ կետը։ Եթե այդ կետը փուլայինին լուռ համաձայնելն է, ապա դա իր կետը չէ, այլ իր քաղաքական հոր՝ Լևոն Տեր–Պետրոսյանի տխրահռչակ կետն է։
Իսկ եթե Փաշինյանը տեսակետ չունի ու որպես սեփական կետ է ներկայացնում «հեղափոխական» այն բանաձևը, ըստ որի՝ «Հակամարտության կարգավորումը պետք է բավարարի երեք կողմերին՝ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին», ապա դա կետի բացակայություն է։ Այդ բանաձևը քմծիծաղ է առաջացնում միջնորդների և ծիծաղ՝ Ադրբեջանի ղեկավարության մոտ։
Ճիշտ է, Նիկոլը Մյունխենից եկավ ու հրապարակեց 6 կետ, որը կոչեց «Մյունխենյան սկզբունքներ» (ըստ ամենայնի՝ Նիկոլը սիրում է 6 թիվը. Ստեփանակերտում էլ 6–կետանոց կոնսենսուս էր առաջարկում, որն ինքն ամեն օր խախտում է և փորձում ծառայեցնել իր օգտին), բայց դրանք բաժակաճառային բնույթ ունեն, չեն ընդունվել որպես բանակցային հիմք և ամենակարևորը՝ եթե նույնիսկ որպես Նիկոլի ցանկություն դիտարկենք դրանք, ապա ակնհայտ է, որ բացակայում է «Արցախը որևէ կարգավիճակով չպետք է լինի Ադրբեջանի կազմի մեջ» ձևակերպումը։
Մի խոսքով, Մյունխենում ավելի շատ Լիսաբոնի ձայնն էր լսվում, ինչը ոչ մի լավ բանի մասին չի հուշում։ Բայց դա Նիկոլին չի հետաքրքրում, ինքը հանրաքվեի «այո»–ի քարոզով է զբաղված՝ ձեռքի հետ իրեն աջակցող յութուբյան ալիքներով տարածելով, թե բա Ալիևի աղջիկը հորից հիասթափվել է, քանզի Ալիևը պարտվեց Փաշինյանին։
Փաստորեն, Նիկոլի հաշվարկն այն է, որ պետք է կատարյալ անասունների, այսինքն՝ պողոսական հատվածին ապավինել։ Պատկերացրեք, որ դա իր կողմից շատ պրագմատիկ որոշում է, քանզի այլ աջակից, բացի ավարտված պողոսները, Նիկոլը պարզապես չունի։
Կորյուն Մանուկյան