Ճիշտ է, Ալիևը, իր ստացած «անթերի» կրթությանը և դաստիարակությանը հակառակ, ինտելեկտով և գիտելիքներով չի փայլում, ու պաթոլոգիկ սուտասան է, երբ խոսքը վերաբերում է պատմական փաստերին, բայց այնքան խելք և փորձառություն ունի, որ ջոկի հակառակորդի թուլություններն ու «խաղա» դրանց վրա։
Փաշինյանի հետ «թեթ ա թեթ» զրույցներից հետո, որոնց ընթացքում սա փորձում էր իրենից «ճշտել» բանակցային գործընթացի պատմությունը (դե, հո չէր կարող գնալ ԱԱԾ մեկուսարան ու Քոչարյանից հարցնել` ինչ է եղել և ինչպես), շատ լավ հասկացել է, որ Հայաստանի վարչահրամայապետը պատմությունից, այդ թվում`հայ ժողովրդի պատմությունից, մեղմ ասած, բոբիկ է։
Ու բոլորին ի տես` տրորում է նրա «կոշտուկները»` խոսակցությունը տանելով «պատմական» հարթություն, վստահ, որ դիմացինը տակից դուրս չի գա։ Առաջին անգամ այդ սցենարը հաջողությամբ փորձարկեց ԱՊՀ վերջին գագաթաժողովում`ստիպելով կիսատ-պռատ, կցկտուր և ուղղակի սխալ դատողություններ անել Նժդեհի կյանքի ու գործի մասին, ընդհուպ կեղծել պատմական փաստերը` ասելով, որ Նժդեհը մարշալ Բաղրամյանի հետ ուս-ուսի`մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին։
Նույնը արեց Մյունխենում ու հասավ իր ուզածին`ոտքից գլուխ շուռ տվեց 100-ամյա վաղեմության պատմությունը, Երևանը և Ստեփանակերտը ներկայացրեց որպես պապական ադրբեջանական բնակավայրեր, Հայաստանին «ագրեսորի» պիտակ կպցրեց, մեղադրեց էթնիկ զտումների, «Խոջալուի ցեղասպանության» մեջ, և համարժեք, հոդաբաշխ պատասխան չստացավ։
Փաշինյանը պետք է օր առաջ դասեր քաղի այդ ամենից։ Հասկանում ենք` չի տիրապետում «պատմական անցուդարձին», բայց մենք հո լավ գիտենք, որ Ալիևից հետ չի մնում պատմությունը գլխիվայր շրջելու, ոչ հեռու անցյալի իրադարձությունները նենգափոխելու վարպետությամբ։
Մնում է` սրբագրի «բանակցային մարտավարությունը» և ներքաղաքական պրոցեսներում «անվրեպ աշխատող» այդ հնարքը շուռ տա Ալիևի դեմ։ Այդքա՛ն բան...
Ինչպես պատին դեմ տալ Հեյդարի որդի Իլհամին

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից