Մինչ Նիկոլ Փաշինյանը «Այո»–ի լոգոյի համար 6 միլիոն դրամ է պատրաստվում շաբաշ տալ և Ֆեյսբուքով «էստի համեցեք» է անում, հանրային հարթակում քննարկվում է ոչ թե «Այո–ոչ»–ի հարցը, այլ բոյկոտի և «ոչ»–ի միջև ընտրություն կատարելու հարցը։
Հանրության ոչ պողոսական հատվածի և նույնիսկ կիսապողոսացած զանգվածի համար է պարզ դարձել, որ Նիկոլ Փաշինյանը հանրաքվե է նախաձեռնել «Ցանկանո՞ւմ եք դառնալ իմ անձնական օգտագործման ստրուկը, իսկ ես լինեմ ձեր թավշյա բռնապետը» հարցով։
Եթե որևէ մեկն այս հարցին «այո» է պատասխանում, ապա ավարտված«Պողոս» է։ Նրանց ձայնը, ի դեպ, չի լսվում։ Խոսում և ցուցադրում է միայն Փաշինյանը։ Կողքից նրա համար դամքյաշություն է անում մի քանի հաստիքային քայլարած, և վե՛րջ։ «Այո»–ի այլ կողմնակից չի երևում։
Փոխարենը ակտիվ ու փաստարկված են բոյկոտի կամ «ոչ»–ի կողմնակիցները։ Այսինքն՝ հանրային քննարկումներում բանավեճը «չմասնակցել այս ապօրինի գործընթացին» և «մասնակցել քվեարկությանը և «ոչ» ասել այս ապօրինությանը» հարցերով է։
Կա նաև ենթահարց։ Այն է՝ մասնակցել և անվավեր դարձնել քվեաթերթիկը։
Բոլոր դեպքերում «այո»–ի հանրային մթնոլորտ չկա։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր դեմ չեն կամ անգամ ակտիվ կողմ են Նիկոլ Փաշինյանին, չեն հասկանում, թե ինչու պետք է բյուջեից հսկայական գումարներ ծախսվեն՝ ՍԴ դատավորներին փոխելու համար։
Եվ այսպես, ապրիլի 5–ին սպասվող հանրաքվեին իրավագիտակից ու արժանապատվություն ունեցող քաղաքացին գործողության 3 տարբերակ ունի՝ բոյկոտել կամ եթե ինչ–ինչ պատճառներով գնում է ընտրատեղամաս, ապա քվեարկել «ոչ»–ի օգտին կամ անվավեր դարձնել քվեաթերթիկը։
Ինչ վերաբերում է քվեարկության գործընթացի մյուս կողմին, ապա այն պետք է վերահսկել։ Պարզ է, որ Նիկոլը դիմելու է ընտրակեղծիքների, քանզի 650 հազարի չափ կողմ ձայն ստանալը գործնականում անհնար է առանց Տիգրան Մուկուչյանի վրձնի։
Բոյկո՞տ, թե՞ «ոչ»
Մինչ Նիկոլ Փաշինյանը «Այո»–ի լոգոյի համար 6 միլիոն դրամ է պատրաստվում շաբաշ տալ և Ֆեյսբուքով «էստի համեցեք» է անում, հանրային հարթակում քննարկվում է ոչ թե «Այո–ոչ»–ի հարցը, այլ բոյկոտի և «ոչ»–ի միջև ընտրություն կատարելու հարցը։
Հանրության ոչ պողոսական հատվածի և նույնիսկ կիսապողոսացած զանգվածի համար է պարզ դարձել, որ Նիկոլ Փաշինյանը հանրաքվե է նախաձեռնել «Ցանկանո՞ւմ եք դառնալ իմ անձնական օգտագործման ստրուկը, իսկ ես լինեմ ձեր թավշյա բռնապետը» հարցով։
Եթե որևէ մեկն այս հարցին «այո» է պատասխանում, ապա ավարտված «Պողոս» է։ Նրանց ձայնը, ի դեպ, չի լսվում։ Խոսում և ցուցադրում է միայն Փաշինյանը։ Կողքից նրա համար դամքյաշություն է անում մի քանի հաստիքային քայլարած, և վե՛րջ։ «Այո»–ի այլ կողմնակից չի երևում։
Փոխարենը ակտիվ ու փաստարկված են բոյկոտի կամ «ոչ»–ի կողմնակիցները։ Այսինքն՝ հանրային քննարկումներում բանավեճը «չմասնակցել այս ապօրինի գործընթացին» և «մասնակցել քվեարկությանը և «ոչ» ասել այս ապօրինությանը» հարցերով է։
Կա նաև ենթահարց։ Այն է՝ մասնակցել և անվավեր դարձնել քվեաթերթիկը։
Բոլոր դեպքերում «այո»–ի հանրային մթնոլորտ չկա։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր դեմ չեն կամ անգամ ակտիվ կողմ են Նիկոլ Փաշինյանին, չեն հասկանում, թե ինչու պետք է բյուջեից հսկայական գումարներ ծախսվեն՝ ՍԴ դատավորներին փոխելու համար։
Եվ այսպես, ապրիլի 5–ին սպասվող հանրաքվեին իրավագիտակից ու արժանապատվություն ունեցող քաղաքացին գործողության 3 տարբերակ ունի՝ բոյկոտել կամ եթե ինչ–ինչ պատճառներով գնում է ընտրատեղամաս, ապա քվեարկել «ոչ»–ի օգտին կամ անվավեր դարձնել քվեաթերթիկը։
Ինչ վերաբերում է քվեարկության գործընթացի մյուս կողմին, ապա այն պետք է վերահսկել։ Պարզ է, որ Նիկոլը դիմելու է ընտրակեղծիքների, քանզի 650 հազարի չափ կողմ ձայն ստանալը գործնականում անհնար է առանց Տիգրան Մուկուչյանի վրձնի։
Պետրոս Ալեքսանյան