Քաղաքական

18.02.2020 14:06

Մեկ անձի պատճառով սահմանադրական փոփոխություններ անելը մեր երկրի համար շռայլություն է․ Գևորգ Պետրոսյան

Մեկ անձի պատճառով սահմանադրական փոփոխություններ անելը մեր երկրի համար շռայլություն է․ Գևորգ Պետրոսյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին և հանրաքվեին, ասաց, թե վայ, այն պետությանը, որի Սահմանադրական դատարանը ձևավորվում է քաղաքական շարժառիթներից և շահերից ելնելով։

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ սահմանադրական փոփոխություններն անելուց առաջ պետք է նախաձեռնող սուբյեկտը հանրությանը հայեցակարգ ներկայացնի, և հանրությունը պետք է հասկանա, թե այդ փոփոխություններն իրենց ուր են տանելու։

«Աննպատակ, մեկ անձի համար սահմանադրական փոփոխությունները՝ մեր երկրում շռայլություն է։ ԲՀԿ-ն միաձայն քվեարկեց այդ հանրաքվեին չմասնակցելու համար, բայց այնպես չէ, որ մենք ընդդիմադիր ենք, ուրեմն ինքնին դեմ ենք այն ամենին, ինչն իշխանությունն առաջարկում է»,-ասաց նա։

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իրենք կողմ են քվեարկել իշխանության ներկայացրած այն նախագծերին, որոնք, ըստ նրանց, օգտակար են պետության համար, սակայն փոխարենը իշխանությունը չի ընդունել և նույնիսկ չի լսել ԲՀԿ-ի առաջարկած նախագծերը։

ԲՀԿ–ական պատգամավորը նշեց, թե ավելի վաղ ներկայացրել են, որ սահմանադրական փոփոխություններն իրավական տեսանկյունից խոցելի են, և բազմաթիվ դրույթներ անտեսվել են։ Նա նաև հիշեցրեց, որ իշխանությունն անգամ անտեսել է ԵԽԽՎ-ի առաջարկը՝ դիմել ԵԽԽՎ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով։ «Այսքանից հետո, ԲՀԿ-ն ի՞նչ հիմք ուներ կողմ քվեարկելու «Այո»-ին»։

«Իշխանությունն անթաքույց հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի խնդիրն իրենց համար ունի քաղաքական բովանդակություն, այսինքն՝ իրենք այստեղ ոչ թե իրավական, այլ քաղաքական խնդիր են լուծում։ Եթե մենք օրենքները դնում ենք մի կողմ, հիմք ենք ընդունում քաղաքական շահերը, ուրեմն այստեղ չի կարող իրավական պետություն լինել»,-ասաց պատգամավորը։

Ըստ նրա՝ իշխանությունները պետք է ժամ առաջ հետ կանգնեն անպտուղ հավակնություններից և իրական պայքար մղեն իրական հանցագործների դեմ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։