Կարծիք

18.02.2020 11:06


Հ1-ի լրագրողի վարքն անընդունելի է․ «Մեդիա պաշտպան»

Հ1-ի լրագրողի վարքն անընդունելի է․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հանրային հեռուստաընկերության լրագրողի հնչեցրած հարցի քաղաքական ենթատեքստին և հորդորել լրագրողին՝ լինել առավել զգոն:

«Հանրային հեռուստաընկերության լրագրողն Ալեն Սիմոնյանին հարց է ուղղել.

«Վաղը Ռուբեն Մելիքյանը պատրաստվում է դիմում ներկայացնել ԿԸՀ, քաղաքացիական նախաձեռնությունը իրենք են ձևավորել և, ըստ էության, ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են դառնալու, ինչ-որ տեղ աջակիցներն են դառնալու «Ոչ»-ի շտաբի ձևավորողը, «Ոչ» քարոզողը: Ինչպե՞ս եք սրան վերաբերում»:

Հանրային հեռուստաընկերության լրագրող Անուշ Մուրադյանը փաստացի իր խոսքում քաղաքական հայտարարություն է արել։ Լրագրողները պետք է զերծ մնան քաղաքական գնահատականներից, իսկ Հանրային հեռուստաընկերության լրագրողն առավել զգոն պետք է լինի:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է հանրային միջոցներով գործող հեռուստաընկերությանը պահպանել մասնագիտական էթիկան: Լրագրողի նման վարքն անընդունելի է»:

Այս խորագրի վերջին նյութերը