Արարատի կոկորդիլոսասեր մարզպետը ագիտացիա է սկսել՝ ուղղված սահմանադրական փոփոխություններին․ «Իրավունք»
«Ինչպես հայտնում է մեր աղբյուրը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որն աչքի է ընկնում իր, մեղմ ասած, բացասական համբավով, հիմա էլ Արարատի մարզպետարանում ագիտացիա է սկսել՝ ուղղված սահմանադրական փոփոխություններին:
Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատակիցների համար քարոզարշավ է անում՝ մարդկանց համոզելով, որ սահմանադրական փոփոխությունները նոր Հայաստանի առաջ բացվող միակ կանաչ ճանապարհն է:
Չնայած նրան, որ նոր է մեկնարկում պաշտոնապես քարոզարշավը, սակայն դեռևս անցյալ շաբաթվանից կոկորդիլոսասեր մարզպետը արդեն հավաքել է մի շարք գյուղերի գյուղապետերին, քաղաքապետերին և հրահանգել, որ ջանասիրաբար աշխատեն «այո»-ի համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: