Լրահոս

18.02.2020 10:45


Լոռու մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, կան վիրավորներ

Լոռու մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, կան վիրավորներ

Փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 QF 368 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Նարեկացի 6 փակուղում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հարևանությամբ տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի արդյունքում թաղամասի վերին հատվածից ջուրը լցվել է Նարեկացի փողոց, ինչի արդյունքում ճանապարհի տվյալ հատվածը մերկասառույցով է պատվել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը