Այսօր զինվորի ծնողներին հետաքրքրում է, որ իրենց որդիներն այնպիսի զորամաս ընկնեն, որտեղ շորերը չեն կեղտոտվում ու բազմաթիվ «փափլիկ» բաներ
Հեչ մտածե՞լ եք, որ այսօր բանակ է գնում այն սերունդը, որի ծնողները (մեծամասամբ) ամեն պատեհ առիթով պարծենում են, թե ինչպես էին բանակում ուզբեկներին կամ խախոլներին աշխատացնում իրենց փոխարեն, պոստին թաքուն քնում, ճաշարանում միայն «ժարիտ կարտոշկա» ուտում, չստերով շարք կանգնում:
Այսօր զինվորի ծնողներին ոչ թե հետաքրքրում է այն, որ իրենց որդիները զենքին լավ տիրապետեն, ֆիզիկական ու բարոյական տոկունություն ունենան մինչև բանակ զորակոչվելը, այլ որ այնպիսի զորամաս ընկնեն, որտեղ հեռախոսի պրոբլեմ չկա, ծանոթ հրամանատար կա, սնունդը տնական է, շորերը չեն կեղտոտվում, դիրքերից հեռու են ու բազմաթիվ «փափլիկ» բաներ:
Բայց մեր երիտասարդներից շատերն էլ կամավոր են գնում դիրքեր, շատերը հերոսանում են, տղամարդ են դառնում, և դա՛ էլ իրենց ծնողներից է գալիս:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից