Թշնամու քարոզչության դեմ իմունիտետը սպանում եք րոպեական աութփութի խաթր
Ձեզ արագ բացատրեմ՝ ինչի է վտանգավոր Ադրբեջանի դեմ քարոզչական պատերազմում ռազմավարություն և մարտավարություն մշակելու փոխարեն հույսը դնել ֆեյքերի ֆաբրիկայի տված ճ կլասի պրոդուկտի վրա։
Երբ հանրության բավականաչափ զանգված սկսում է հավատալ, որ Լեյլան տանը Իլհամի վրա ջղայնացել է, որ պապան վատ է խոսել, իսկ Ալիևը ելույթից հետո մոտեցել է ու ներողություն խնդրել Փաշինյանից, ի՞նչ է լինում։
Ադրբեջանը սկսում է աճացնել նման կոնտենտով ռեսուրսներ, բերել հայկական դաշտ ռեկլամի տակ, քողարկել հայկական քլիքաբեր կայքի տակ, հավաքել աուդիտորիա, ու իքս պահի, օրինակ, էսկալացիայի ժամանակ սկսում է տալ ապատեղեկատվություն մեր կողմի զոհերի մասին։ Կամ նույնը անում է լոմելով արդեն էղած կայքը։
Դա, բնականաբար, սկսում են տարածել հայ օգտատերերը և ադրբեջանական ֆեյքերը, որոնք պնդում են, որ ժողովրդին խաբում են ու թաքցնում զոհերը՝ իրանց հարևանի հորոխպոր տղու հարսի ընկերուհու մարդը իրա աչքով տեսել ա։
Սա կոչվում է տեղեկատվական պատերազմ, որտեղ քո հանրության միակ զենքը մեդիագրագիտությունը ու լրատվական դաշտի հիգիենան է։ Ինչի հաշվին Ապրիլյանի ժամանակ հաղթեց հայկական կողմը։ Հիմա դուք էդ պաշտպանիչ շերտը հանում եք, նստացնում եք հանրությանը ֆեյք-նյուզի վրա ու հետո դրա հետևանքը ձեր իսկ գլխով է ջարդվելու, քանի որ թշնամու քարոզչության դեմ իմունիտետը սպանում եք րոպեական աութփութի խաթր։
Դե ֆեյքերի ֆաբրիկայի քշողների, ռեսուրսների ու ֆինանսավորման մասին էլ չանդրադառնամ, սաղ տեղյակ են։
***
Ադրբեջանական կողմի հարմար լուծում ոչ թե գտնելու, այլ պարտադրելու անհրաժեշտության հարցի շուրջ ստատուսիս տակ այս մեկնաբանությունը էն վտանգավոր դիսկուրսի արտացոլանք է, որի մասին հաճախ խոսում ենք։ Եթե չենք ուզում զոհեր, ապա պիտի հարմարվենք ադրբեջանցիներին։ Էն, որ ադրբեջանական կողմին բավարարող լուծման արդյունքում մենք ավելի շատ ենք զոհ ունենալու, էս մարդկանց չեն բացատրում։ Իրանց ներշնչել են, որ զոհերը հանուն ոչինչի են ու պետք է բարիշել, որ էլ տենց չլինի ու իրանք հավատում են էդ կոնցեպտին։ Մի տարուց իրանք էլ ավելի շատ են լինելու, միգուցե նույնիսկ սթափ գնահատող մարդկանցից շատ։