Այսօր մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը
Այսօր` փետրվարի 17-ին, պաշտոնապես մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը։ Ապրիլի 4-ը լռության օր է, իսկ ապրիլի 5-ին՝ կիրակի օրը, տեղի կունենա հանրաքվեն:
«Այո»-ի քարոզչական շտաբն արդեն ձևավորվել է: Շտաբի ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանն է:
Խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ չի ձևավորել։ Ե՛վ «Լուսավոր Հայաստանը», և՛ ԲՀԿ-ն հայտարարել են, որ չեն մասնակցելու հանրաքվեի գործընթացին: Ազգային ժողովի պատգամավորների կողմից «Ոչ»-ի քարոզչության կողմ գրանցելու համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 17-ն է: Վաղը` փետրվարի 18-ին, «Ոչ»-ի քարոզչության կողմ ձևավորելու և գրանցվելու համար ԿԸՀ կարող է դիմել առնվազն 50 քաղաքացիներից կազմված խումբ:
Արտախորհրդարանական ուժերից Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ևս չի մասնակցի հանրաքվեի գործընթացին, իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է արել «անտեսել հակասահմանադրական» հանրաքվեն: Փոխարենը, սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեին «ՈՉ»-ի քարոզչական կողմ ձևավորելու ցանկություն են հայտնել մի խումբ իրավաբաններ ու իրավապաշտպաններ:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն առաջարկել էր Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարել, որով նախատեսվում է մինչև 2018 թ. ապրիլի 9-ը ընտրված Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունները դադարեցնել: Նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը տապալվեց, սակայն ընդունվեց հարցը հանրաքվեի դնելու որոշումը:
1995 թ. Սահմանադրության ընդունումից հետո 2020 թ. ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն թվով 4-րդ փորձն է: Վերջին 25 տարվա ընթացքում Սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնվել 2003, 2005 և 2015 թթ..: Սահմանադրական հանրաքվեին «Ոչ» է ասվել միայն 2003 թ.:

Աղբյուրը՝ Tert.am