Կարծիք

17.02.2020 10:41


Հաղթանակը զիջում են միայն հիմարները և դավաճանները

Հաղթանակը զիջում են միայն հիմարները և դավաճանները

Նիկո՛լ, խաղաղություն պարտադրում են, խաղաղություն չե՛ն մուրում։

Մեր պետությանը և ազգին պետք է հաղթանակածի հոգեբանությամբ առաջնորդ, ոչ թե «խաղաղասեր», ում համար նույն հարթության վրա են հայի ու ադրբեջանցու շահերը: Առաջնորդ, ում համար իր ազգի և պետության շահերն են առաջնային, ոչ թե հակառակորդի:

Իսկ միջազգային հանրության օրակարգի հարց պետք է դարձնել Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Արցախի էթնիկ տերերը ՀԱՅԵՐՆ ԵՆ, ովքեր 30 տարի առաջ ագրեսոր ադրբեջանի կողմից ենթարկվեցին բռնությունների: Արցախի ժողովուրդը՝ համայն հայության հետ միասին, պաշտպանեցին իրենց հողը, պաշտպանեցին իրենց գոյության իրավունքը, պաշտպանեցին իրենց հայրենիքը, պաշտպանեցին իրենց ինքնորոշման իրավունքը: Եվ այսօր՝ միակ առաջնային հարցը, Ադրբեջանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, Արցախի Հանրապետության ճանաչումն է: Միայն այս կետից կարելի է խոսել Ադրբեջանի հետ, միայն այս դիրքերից կարելի է քննարկել հարցերը: Սա մեր անվտանգության ամենակարևոր դիրքն է, սա մեր հաղթանակն է: Արցախը, երբե´ք չի լինելու Ադրբեջանի կազմում և վե´րջ։

Հ.Գ. Հաղթանակը զիջում են միայն հիմարները և դավաճանները:

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը