Մի՛ «կրակեք» Նիկոլի վրա` նա բանակցում է, ինչպես կարողանում է
Մի՛ «կրակեք» Նիկոլի վրա` նա բանակցում է, ինչպես կարողանում է, ինչքան էդ գործում կա։
Դե, չի հետաքրքրում էդ մարդուն Արցախի հարցը։ Իր համար մեկ է` հարցը ինչպես կլուծվի, միայն թե լուծվի։ Իր համար, ինչպես և իր «հոգևոր պապայի» համար, Արցախը ծանր բեռ է, որից ինչ գնով ուզում է լինի` պետք է ազատվել։ Եվ ինչքան շուտ, այնքան լավ։
Այնպես որ` քննադատելու փոխարեն փորձենք օգնել մեր գլխավոր բանակցողին։ Թեկուզ բարի խորհուրդներով։
Ես, օրինակ, գիտեմ՝ ինչն է պակասում «առյուծասիրտ» վարչահրամայապետին` արժանապատիվ ներկայանալու Ալիևի հետ հանդիպումներին, մոլորված, անօգնական, շփոթահար շուրջը նայելու, անհանգիստ շարժումներ անելու և ցաքուցրիվ, կցկտուր ինչ-որ բաներ ասելու տեղը «դուխով» հակադարձելու Ադրբեջանի սուլթանին։
Դրա համար շատ բան պետք չէ։ Ընդամենը` մինի հեղափոխություն անել սեփական գլխում. պատկերացնել, թե դիմացը նստած է ոչ թե Դուշանբեի վերելակային բանակցությունների «պարտնյորը», որի հետ ոչ մի խնդիր չունի, այլ` «ժողովրդի լավատեսությունը ծծող կոռումպացված ռեժիմի» որևէ ներկայացուցիչ. Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հրայր Թովմասյանը։ Հե՛չ որ չլինի` Արմեն Աշոտյանը։
Հավատացնում եմ` հանդիպման առաջին իսկ պահին այնպե՛ս կշշպռի հակառակորդին, թիակների վրա կիջեցնի ու պորտը տեղը կդնի, որ մոր հարսանիքը կհիշի...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից