Հայկական «ազատ, բայց սերժատու» հեռուստաալիքները լծվել են Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած շարժման PR–ի գործին։ «Լևոնական» կոչված թերթերն ու կայքերը, որոնք վաղուց արդեն Բաղրամյան 26–ի նետած «կոռմուշկայի» միջոցով են գործում, նույնպես «ՀԱԿ–ը ՀՀ–ի միակ ու հզոր ընդդիմությունն է» երգն են երգում։
Լևոնից միակ ընդդիմություն սարքելու ծրագրի շրջանակներում է, որ ՀԱԿ–ը ներկայացնող գործիչները հեռուստաէկրաններից չեն իջնում, նրանցից ուղիղ խոսքեր են մեջբերվում նախագահականից վերահսկվող եթերի լրատվական ծրագրերում։ Այսինքն՝ Լևոն Տեր–Պետրոսյանը դարձել է «ազատ, բայց պատասխանատու» կամ, ավելի ճիշտ, «սերժատու» ընդդիմություն, որի միակ անելիքը զանգվածներին իր շուրջը մոբիլիզացնելն ու իշխանության սրտի ուզածները բարձրաձայնելն է, իսկ եթե դա էլ նախագահականին քիչ կթվա, ապա «մեյդան» դուրս կգա ՀԱԿ առաջնորդի խնամի Դավիթ Շահնազարյանը, ով իր վարքագծով հացից կկտրի Գեղամյանին։
Կարծում եմ, որ միայն քաղաքականապես անգրագետները, զոմբիները, «Լևոնի վկաներն» ու մանկահասակները չեն հասկացել, որ Սերժ Սարգսյանի նեղ թիմը համաձայնության է եկել Տեր–Պետրոսյանի հետ, որպեսզի վերջինս վերահսկի բողոքական էլեկտորատը՝ դիմացը ստանալով երաշխավորված մանդատներ ԱԺ արտահերթ կամ հերթական ընտրությունների արդյունքում և դառնալով հաստիքային ընդդիմություն։ Տեր–Պետրոսյանի խնդիրն, ըստ այդմ, հեղափոխական տրամադրությունները մարելն ու մարդկանց տուն ուղարկելն է։
Սերժի ու Լևոնի համաձայնությունը նաև Ռոբերտ Քոչարյանի դեմ համատեղ գործելու մասով է, ինչպես նաև ընդդիմադիր դաշտում այլ՝ իշխանություններին իրական գաղափարական այլընտրանք հանդիսացող ուժերի գործունեությանը խանգարելը։
Ինչ մնում է այն հարցին, թե այդ դեպքում ինչու՞ է Տեր–Պետրոսյանը վերջնագրերի ու պահանջների լեզվով խոսում, ապա նշենք, որ դա ընդամենը գին բարձրացնելու նպատակ է հետապնդում։ Ժամանակին Գեղամյանն ու Բաղդասարյանն էլ այնպիսի հռետորաբանություն էին կիրառում, որ մարդ փշաքաղվում էր, բայց դե տեսանք ինչ եղավ։
Ով մտածելու ունակ է և անձնական շահ չունի Լևոնի հաճախորդացումից՝ պետք է հասկանա, որ Տեր–Պետրոսյանն այժմ կատարում է Գեղամյանի ու Արթուր Բաղդասարյանի գործը միասին վերցրած։
Նրա գեղամյանությունը դրսևորվում է Սերժ Սարգսյանի իշխանության կայունության երաշխավորը լինելու պատրաստակամությամբ, իսկ ԱԽՔ–ությունն ակնհայտ կդառնա մի փոքր ուշ, երբ Տեր–Պետրոսյանը կկատարի այն, ինչ արեց Բաղդասարյանը 2008–ին։
Մասնագիտական աչքի համար այդ ամենը տեսանելի էր շատ վաղուց և զարգացումների սցենարը շատ պարզ է, իսկ մնացածների համար ամեն ինչ հասու կլինի որոշակի գործընթացներից հետո։ Բայց որպեսզի մարդիկ հերթական անգամ իրենց խաբված չզգան՝ բոլոր հնարավոր միջոցներով պետք է լայն զանգվածների գիտակցությանը հասցվի Լևոնի գեղամյանության հանգամանքն ու այդպիսով Սերժ Սարգսյանի «Մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» ծրագիրը տապալելը։ Այսինքն՝ նախ պետք է ընդդիմության դաշտն ականազերծել, որից հետո արդեն իշխանության հետ կարելի է գնալ բաց մարտի։ Թե չէ գապոնքահանաներն իրենց գործը կանեն ու կգնան տուն քնելու։
Ազատ, բայց սերժատու «ընդդիմություն»

Կարեն Հակոբջանյան