Կարծիք

16.02.2020 14:15


Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին, ուրեմն, չի կարող խոսել հայ ժողովրդի անունից

Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին, ուրեմն, չի կարող խոսել հայ ժողովրդի անունից

Նիկո՜լ, մենք օկուպացիայի հետ կապ չունենք։

Նիկո՜լ, մենք ադրբեջանցիների ցանկությունների հետ կապ չունենք։

Նիկո՜լ, մենք Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն ենք։

Նիկո՜լ, ապրիլյանը պատերազմը հիշո՞ւմ ես։

Նիկո՜լ, Թալիշը հիշո՞ւմ ես։ Քյարամին, մեր տարեցներին, մեր դպրոցականներին հիշո՞ւմ ես։

Նիկո՜լ , չգիտեիր Գանձասարի, Դադիվանքի մասին։ Ինչի՞ հայկականության մասին չխոսեցիր։

Նիկո՜լ, Բաքվում հայերի ջարդերի, հայ փախստականների մասին գիտե՞ս։

Ինչի՞ չխոսեց այս ամենի մասին։

Խուսափեց Արցախի լուծման մեր բանաձևը ներկայացնել (եթե իհարկե ունի)։
Փուլայինից էլ խուսափեց։ Չասաց, որ մեզ համար ընդունելի չէ Արցախի կարգավիճակի քննարկումը հետաձգել դեպի անորոշություն։ Հերթական անգամ խուսափեց տարածքների վերադարձի, վերաբնակեցման վերաբերյալ կարծիք հայտնելուց։

Մի անգամ չհիշատակեց, որ Հայաստանն է Արցախի ժողովրդի անկախության երաշխավորը։
Չհիշատակեց ապրիլյան ադրբեջանական ագրեսիայի մասին։
Ալիևը բազմիցս օգտագործեց օկուպացված տարածքներ արտահայտությունը, որին ևս չարձագանքեց Նիկոլ Փաշինյանը (ի դեպ, վարողը ևս սկսեց օգտագործել այդ բառապաշարը արձագանքի բացակայության պատճառով)

Ո՞ւր էին հետաքննության մեխանիզմների մասին հիշատակումները, մեջբերումները

Մինսկի խմբի համանախագահների հայանպաստ հայտարարություններից։

Ինչի՞ չխոսեց այս ամենի մասին։

Սասուն Միքայելյան, գո՞հ եք Ձեր «գերագույն հրամանատարից»։

Նորմա՞լ է, «օկուպացիան»։
Ձեզ դիմելն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ զավթիչների թիմում միայն Դուք գիտեք՝ Արցախի հաղթանակն ինչ է։
Չնայած, կարծես՝ մոռացել եք։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը