Կարծիք

16.02.2020 13:32


Ալիևը զգաստանում էր Ռոբերտ Քոչարյանի միայն մեկ հայացքից

Ալիևը զգաստանում էր Ռոբերտ Քոչարյանի միայն մեկ հայացքից

Երեկ հերթական անգամ մեր երկիրը կրեց միջազգային խայտառակություն: Կցկտուր կմկմոցը, որն արտասանեց Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ ռեալիթի-շոուի ժամանակ, ևս մեկ անգամ ցույյց տվեց, որ Նիկոլը պետության ղեկավար չէ, չի եղել ու չի էլ լինելու: Դա ցածր, կենցաղային, օնլայն չաթի մակարդակի մի վեճ-զրույց էր Ադրբեջանի նախագահի հետ, որտեղ Ալիևը պարզապես ծիծաղում էր Փաշինյանի վրա: Ես չեմ հիշում մեկ դեպք կամ էպիզոդ, երբ Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցելիս Ալիևները՝ թե՛ հայրը, թե՛ որդին, իրենց այդպես ցինիկ դրսևորեին:

Ադրբեջանցիները զգաստանում էին Քոչարյանի միայն մեկ հայացքից և միանգամից խեղճանում: Իսկ երբ մեր նախագահը հայտարարում էր, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի մաս, թշնամին համեստորեն լռում էր:

Իհարկե, անթույլատրելի սխալ է Նիկոլին երկրորդ նախագահի հետ համեմատելը։ Բայց որքանո՞վ է պատիվ բերում 5 հազարամյա քաղաքակրթություն ունեցող հայ ազգին՝ ունենալ այսքան թույլ, այսքան անպատրաստ, այսքան ոչ կոմպետենտ առաջնորդ:

Միջազգային հարթակում մեր դիրքերը գնալով թուլանում են, և գնալով փոքրանում է շանսը՝ արցախյան խնդրին հայանպաստ լուծում տալու հարցում: Մեզ այսօր օդի և ջրի պես անհրաժեշտ է ուժեղ և հայրենասեր լիդեր, որը կտիրապետի հակամարտության ամբողջ պատմությանն ու նրբություննեերին, կիմանա՝ ինչպես իրեն պահի հակառակորդի հետ շփումներում և չի դառնա միջազգային գեդեոն:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը