Կարծիք

16.02.2020 13:18


Չհերքվեց հակամարտության փուլային լուծման տարբերակը, չհնչեց կարևորագույն միտքը՝ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու

Չհերքվեց հակամարտության փուլային լուծման տարբերակը, չհնչեց կարևորագույն միտքը՝ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու

Արդյոք աշխարհում որևէ մեկին (բացի հայերից) հուզո՞ւմ է, թե ինչ է եղել Տիգրան Մեծի ժամանակ, հատկապես, որ այս աշխարհի գերակշիռ մասն էլ չի եղել այդ ժամանակ... Դա մեզումեզ ասել-խոսաելու պարապ ժամանակվա թեմաներից է։

Ինչևէ, բաց տեքստով ասվեց ներկայացված պլանի մասին` փուլային ճանապարհով տարածքների մի մասի հանձման, ադրբեջանցի փախստականների վերաբնակեցման ու Ադրբեջանի կազմում Արցախի «երջանիկ» ապագայի մասին։

Այս ամենին ի պատասխան՝ չհերքվեց հակամարտության փուլային լուծման տարբերակը, խոսք չգնաց այդ փախստականների մասին ու չհնչեց կարևորագույն միտքը, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։

Մնացածն ինձ համար միկրոհեղափոխություն ժանրի լիրիկա է։

***

Հասկացա՞ք, որ սրանց հետ խոսալիք չկա, իսկ «ադրբեջանական ժողովրդի համար ընդունելի լուծումը» մեր ֆիզիկական բնաջնջումն է...

Հասկացա՞ք, թե մեր միակ թշնամին ով է...

Կա՛մ կթարգենք մեր երկրում իրար հանդեպ ատելություն ու թշնամանք սերմանել, կանցնենք պետությունը հզորացնելուն ու պատերազմին պատրաստվելուն, կա՛մ մեր բնաջնջումն անխուսափելի է։

***

Վաղը երկուշաբթի է։ Դե վեր կացեք ու ձեր ողջ իշխանությունով ասեք, թե վաղը ժամը քանիսի՞ց եք դադարեցնում ներքին թշնամանքի ու ատելության քարոզը, քանիսի՞ց եք դադարում թշնամիներին փնտրել մեր քաղաքներում, ավաններում ու գյուղերում, քանիսի՞ց եք դադարեցնում ֆեյսբուքապետության շրջանակներում հակառակորդներին պախարակելու ու խալխին հաճոյանալու արշավն ու գործով զբաղվելու, գործով, ժամը քանիսի՞ն եք մեզ հստակ ներկայացնելու ձեր անելիքները, ծրագրերը։ Մեկ էլ վաղը չմոռանաք որևէ ժամի հստակ գնահատական տալ վերջին օրերին բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերը շահարկող անասուններին, ովքեր այդ ամենի տակ դիտավորություն են տեսնում ու հայ մարդկանց անուններ տալիս, թե չէ տպավորություն է, որ դա իրականացնող ստահակները ձեզնից շատ հեռու չեն։

Մենք թշնամի ունենք երեխեք, ու ձեր խաղերի ժամանակը չունենք, մեզ պետություն է պետք, տնտեսություն, զենք, կարգապահ բանակ, միասնական հասարակություն, ավանդական ազգային արժեքներ, ազգային գաղափարախոսություն, միջազգային ասպարեզում կանխատեսելի հարաբերություններ...

Դուք այսօր դեռ չեք հասկանում, բայց ամենաքիչը դուք եք մեզ պետք, երեխե՛ք։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը