Կարծիք

16.02.2020 12:15


Էս նկարը լացելու աստիճան խայտառակություն է

Էս նկարը լացելու աստիճան խայտառակություն է

Էս նկարը լացելու աստիճան խայտառակություն է։

Թե բա՝ Նիկոլը վարչապետն է, Նիկոլը դեղին մամուլից էն կողմ ոչինչ չգիտի, անգամ Արցախի քարտեզը չգիտի․ ո՞ւմ եք բերել բանակցի 30 տարվա գելի հետ։

***

Ադրբեջանի նախագահը ասում է մոտավոր էս ձեւաչափով՝ «Ադրբեջանի ժողովրդի համար միակ ընդունելի անզիջում տարբերակը` թող հայերը երկրագնդի վրա գտնեն մեկ այլ տարածք եւ ինքնորոշվեն, այլ ոչ թե Ադրբեջանի տարածքում»։

Վարչապետի աթոռին նստած անձը ասում է՝ «Բանակցային ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի, ե՛ւ Ադրբեջանի ժողովուրդների համար»։

Բազմիցս եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ահավոր հարվածի տակ է դնում Արցախի ինքնորոշման իրավունքին, դրա ընկալմանը, իրացման գործընթացին:

Հ.Գ. Հա չմոռանամ մի բան էլ ասել, մի ժամանակ, երբ Ալիեւն էր խոսում, մեր նախագահներն էին քմծիծաղ տալիս։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը