Հիբրիդային պատերազմ, այլ ոչ թե հիբրիդային հեղաշրջում
Վերջին մեկ և կես ամսվա ընթացքում՝ 13 զինվորի մահ բանակում: Դժվար է պատկերացնել այն ցավը, որ ապրում են այդ երիտասարդների ծնողներն ու հարազատները: Դժվար է նաև սփոփանքի խոսքեր գտնել որդակորույս մայրերի վիշտը թեթևացնելու համար: Ընդունեք մեր ցավակցությունը:
Այս օրերին հանրային դիսկուրսի գլխավոր թեման հետևյալն է՝ ի՞նչ է կատարվում բանակում:
Իմ կարծիքով պետք է հարցադրումը վերախմբագրել և ներկայացնել ավելի լայն համատեքստում՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում, իսկ ավելի ճիշտ՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի հետ:
Ըստ իս պատասխանն ակնհայտ է՝ Հայաստանի հանդեպ սանձազերծված է հիբրիդային պատերազմ:
Ընդ որում օգտագործելով հանրության վրա գաղափարախոսական, բարոյական, դավանաբանական, հոգևոր-մշակութային ներգործության լայն գործիքակազմ, արժեզրկելով ազգային արժեհամակարգը՝ նպատակ է դրված ապակայունացնել հանրային կյանքը, սերմանել անվստահություն կամ թշնամանք հանրության առանձին խմբերի միջև, դրանով իսկ հանրային կյանքին պարտադրել կեղծ և անպտուղ օրակարգ՝ նպաստելով պետական ինստիտուտների կազմաքանդմանը կամ կազմալուծմանը՝ զրկելով երկրին արտաքին մարտահրավերներին դիմագրավելու պատրաստակամությունից և կարողություններից:
Եվ այդ պատերազմի սանձազերծողներին պետք չէ շատ հեռվում փնտրել:
Սա դավադրությունների տեսությունից չէ: Հիբրիդային պատերազմը ժամանակակից աշխարհում հակառակորդ պետությանը սեփական ցանկությունները պարտադրելու ամենատարածված մեթոդն է, և այն առավել նախընտրելի է, քան նույն նպատակներին հասնելու ռազմական միջոցների կիրառումը:
Եվ բոլորովին պատահական չէ՝ հիբրիդային ազդեցությունների թիրախ են ընտրված մեր ուժային կառույցները և առաջին հերթին՝ Բանակը: Սա լուրջ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը և անկախ պետականությանը:
Արդյոք պատահակա՞ն է, որ հենց այս օրերին դարձյալ թափ է ստացել ‹‹հայաստանցի-ղարաբաղցի›› կամ ‹‹ինչու մեր տղաները պետք է պաշտպանեն ղարաբաղցիներին›› ապազգային և հակապետական հռետորաբանությունը: Կարծում եմ՝ ո՛չ:
Վարչապետը պետք է հստակ գիտակցի, որ մենք գործ ունենք ոչ թե ոչինչ չասող ‹‹հիբրիդային հեղաշրջման›› հետ, այլ ռեալ և կործանարար հետևանքներ բերող հիբրիդային պատերազմի հետ: Որ ազգային անվտանգության մարմինները պետք է զբաղվեն իրենց անմիջական խնդիրներով, այլ ոչ թե ծանրաբեռնվեն կեղծ քաղաքական օրակարգը սպասարկելու գործունեությամբ: Որ Ազգային ժողովը պետք է լրջորեն զբաղվի բանակի ռազմական ղեկավարության և սպայական անձնակազմի հեղինակության բարձրացմանը նպաստելու խնդիրներով, այլ ոչ թե ապրիլյան պատերազմի հետաքննությամբ: Պետք է գիտակցել, որ իրերի վիճակը լուրջ պահանջներ է ներկայացնում բանակի ներքին անվտանգության կառույցներին:
Միաժամանակ պետք է զերծ մնալ իրերի վիճակը քրեական ենթամշակույթով կամ այլ, ոչ հիմնավորված գործոններով պարզունակ մեկնաբանելու գործելաոճից (արդյոք պե՞տք է ենթադրել, որ քրեական ենթամշակույթը այս վերջին մեկ և կես տարվա ընթացքում բանակում առավելագույնս դրսևորվեց, և եթե այո, ապա ո՞րն է պատճառը)։
Ի դեպ, երկրի կամ պետության թշնամի պետք է հռչակել ոչ թե նրանց, որքեր իրենց հիմնավորումներով դեմ են հանդես գալիս Սահմանադրության փոփոխություններին, այլ նրանց, ովքեր մամուլում կամ համացանցում հանդես են գալիս Հայաստանի և Արցախի միջև սեպ խրելու, զինվորների մարտական ոգին կոտրելու, սպայական անձնակազմին վարկաբեկելու, պաշտպանական համակարգերը կազմաքանդելու հայտարարություններով: Դա պետք է անի Հայաստանի վարչապետը անհապաղ, ամենայն վճռականությամբ և հրապարակավ:
Հանրությունը պետք է համոզվի, որ երկրի քաղաքական ղեկավարությունը պատրաստակամ է ձեռնարկել անհապաղ, կոնկրետ և անկողմնակալ նախաձեռնություններ հիբրիդային սպառենալիքների չեզոքացման ուղղությամբ:
Այս խնդիրը կարող է յուրատեսակ ‹‹լակմուսի թղթի›› դեր խաղալ իշխանությունների պրոֆեսիոնալիզմի և քաղաքական հասունության գնահատման հարցում:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից